ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը չի թաքցնում աճող դժգոհությունը. «դեղին քարտ»՝ Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով քաղաքական լարվածությունն ու աճող անպաշտպանվածությունն է գերիշխել Հայաստանում անցած տարվա առանցքային իրադարձություններում, Human rights watch-ն է բնութագրում իր ամենամյա զեկույցում։

Զեկույցի հեղինակները նկատել են, որ Հայաստանում խոշտանգումը քրեականացվելուց յոթ տարի անց դատարանը ընդամենը մեկ վճիռ է կայացրել՝ յոթուկես տարվա ազատազրկման դատապարտելով նախկին բանտային պաշտոնյայի։ HRW-ը Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներին քննադատել է նաև անցած տարվա ընթացքում խաղաղ հավաքները խոչընդոտելու համար: Իրավապաշտպանները, մասնավորապես, առանձնացրել են մայիսին և հունիսին ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերը։ Բռնություններ են կիրառվել լրագրողների նկատմամբ՝ ընդ որում, այդ դեպքերը աճել են․ հղում անելով հայաստանյան կազմակերպությունների զեկույցներին՝ արձանագրում է միջազգային կառույցը՝ մանրամասնելով՝ անցած տարի 13 լրագրող բռնության է ենթարկվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից, միջադեպերի մեծամասնությունը տեղի է ունեցել ընդդիմության տարբեր բողոքի ակցիաների ժամանակ:

Տեղական ու միջազգային փորձագետների, այդ թվում՝ HRW-ի տևական քննադատությունից հետո անցած տարի Հայաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։ Կառավարության այդ որոշումը հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը «դրական» է որակել։ Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանում շարունակվել են ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանն առնչվող խնդիրները, չի դադարել բռնությունն ու խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հողի վրա։

Վերլուծելով այս միջազգային կազմակերպության նախորդ տարիների զեկույցները՝ կարելի է արձանագրել, որ նման սրության և քննադատության մասշտաբների զեկույց դեռևս չէր արձանագրվել: Ի՞նչ է սա նշանակում: Պարզից էլ պարզ է, որ նմանատիպ միջազգային կառույցների կողմից լույս տեսնող զեկույցները իրենց մեջ լուրջ մեսիջներ են պարունակում  ուղղված այս կամ այն երկրի իշխանությանը: Նաև այս զեկույցներից է կախված, թե հետագայում որքանով միջազգային կառույցները, պետությունները ֆինանսապես կաջակցեն Հայաստանին՝ ռեֆորմների իրագործման ընթացքը դյուրացնելու նպատակով: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին նստած է վարկային ասեղի վրա և եթե դոնորները որոշեն կրճատել Փաշինյանի կառավարությանը տրվող օգնությունը՝ դա լրջագույն հարված է լինելու ՀՀ գործող իշխանությունների դիրքերին: Կարելի է եզրակացնել, որ այս զեկույցը Արևմուտքի դեղին քարտն է Նիկոլ Փաշինյանին, որում ամփոփված է Արևմուտքի դժգոհությունը թե՛ վերջինիս կողմից իրականացվող ներքին ռեֆորմների տեմպերի և արդյունավետության մասով, թե՛ արտաքին քաղաքական կուրսով, որը, անշուշտ, Արևմուտքին լիարժեք բավարարել չի կարող: Փաստացի Փաշինյանին զգուշացնում են, որ վերջինս այսպես շարունակելու դեպքում կարող է մնալ առանց Արևմուտքի ֆինանսական աջակցության, ինչը զգալիորեն կնվազեցնի իշխանությունը պահելու և մանեվրելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ, այս զեկույցով, որը կարելի է ասել աննախադեպ հռետորաբանություն է պարունակում, Արևմուտքը քանդում է Փաշինյանի և թիմակիցների միֆը ժողովրդավարության բաստիոնի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular