ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի որոշումը լուրջ խլրտումներ է առաջացրել ՀԱՊԿ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններից հրաժարվելու Հայաստանի որոշումը լուրջ խլրտումներ է առաջացրել ռազմաքաղաքական այդ դաշինքում։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանի Պաշտպանության նախարարն արդեն իսկ ծանուցել է գործընկերներին, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում զորավարժությունների անցկացումն իր տարածքում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, նշել, թե Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, և Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ՝ այդ թվում բաց հարցերի շուրջ, կհստակեցվի հայկական կողմի դիրքորոշումը՝ կապված իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման մերժման հետ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն էլ հայտարարել է, թե Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացվել «Անխախտ եղբայրություն 2023» զորավարժությունների չեղարկման մասին։

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեդինովի խոսքով՝ իրենք ըմբռնումով են մոտենում Հայաստանում տիրող իրավիճակին, որը կարող է այս տարի թույլ չտալ լիարժեք անցկացնել նախատեսվող ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները։ Միաժամանակ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միավորված շտաբը գտնում են, որ կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն էլ հերքել է ՀԱՊԿ հայտարարությունները, մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, թե Պաշտպանության նախարարությունը դեռ հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ միացյալ շտաբին՝ ծրագրված զորավարժություններրն աննպատակահարմար համարելու մասին։ Ավելին, Արամ Թորոսյանի խոսքով՝ դեռևս 2 օր առաջ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեյնիկովիչն էր ասել, որ միացյալ շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը։

Ուստի և ՀԱՊԿ-ին ստախոսության մեջ մեղադրելով՝ Պաշտպանության նախարարությունը բավականին լուրջ փաստարկ է ներկայացնում։ Սպասենք, թե ի՞նչ պատասխան կստացվի «դաշնակիցներից»։ 

Լինա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular