ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլհամ Ալիևի ախորժակը գնալով աճում է. Սպառնալիքները շարունակվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի 4 տակ ծալվելու և խեղճացած հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ախորժակը գնալով աճում է։

Երեկ Ալիևը նույնպես ասուլիս է տվել մի քանի պալատական լրատվամիջոցների և կրկին խոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Ավելին, նա հայտարարել է, թե անախ Հայաստանի ցանկությունից Զանգեզուրի միջանցքը բացվելու է։ Ալիևի լպիրշությունը բավարարել է հայտարարելու, թե Զանգեզուրի միջանցք տերմինը նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ բացակայում , սակայն ինքն է այդ տերմինը մտցրել  աշխարհքաղաքական լեքսիկոն։

Ալիևը նաև լրջագույն սպառնալիքներ է տվել Հայաստանին, հայտարարել, թե տեղյակ է, թե ովքեր են պատրաստվում Հայաստանին զենք առաքել, սակայն դա որևէ կերպ չի օգնելու Հայաստանին։ Նա նշել է, թե ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին, բայց դա տեղի չունեցավ, «Ինչի՞ է սպասում Հայաստանը, հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ, գուցե ինչ որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը, և նշել, թե խաղաղության պայմանագրի Ադրբեջանի առաջարկը որոշ ժամանակ դեռ սեղանին կլինի և Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «2023 թվականը Հայաստանի համար կլինի վերջին շանսը, իսկ 2025 թվականին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը»։

Ընդսմին Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանը սահմանազատում չի ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ նշատակահարմար է համարում Ադրբեջանը։ Ալիևը նաև քննադատել է Եվրամիությանը առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Հայաստան քաղաքացիական նոր առաքելություն ուղարկելու համար, պնդել, թե պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2 ամսով, սակայն այն ինչ որ պատճառով խախտվել է։

«Եթե ինչ որ բան ենք պայմանավորվել թեկուզ բանավոր, պետք է կատարենք»,- դժգոհել է Ալիևը և հայտարարել, թե՝ «Բանակցությունների համար որպես հարմար հարթակ է դիտարկում միայն Ռուսաստանն ու Միացյալ նահանգները, իսկ եվրամիությունը կարող է նման հարթակ լինել, եթե ազնիվ պահեր իրեն»։

Ըստ էության Ադրբեջանի նախագահի այս լպիրշացումը վկայում է, որ թշնամի պետությունը բացարձակապես որևէ կերպ շահագրգռված չէ խաղաղություն կնքելով և նոր ռազմական էսկալացիայի է գնում, որքան էլ Ադրբեջանի նախագահը փորձի հերքել այդ հանգամանքը։

Լիանա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular