ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-«Շնորհակալության» միջազգային օր, Ռուսաստան՝ Արգելանոցների և ազգային այգիների օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1924- Երևանում հիմնադրվել է «Գիրք» հրատարակչական ընկերությունը Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։
1947 –ծնվել է նշանավոր ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:
1972 – վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:
1990- Ադրբեջանի Շահումյանի և Խանլարի շրջաններից սկսել են արտաքսել  հայ բնակչությունը, այդ նպատակով առաջին անգամ սկսել են օգտագործվել  ուղղաթիռներ և զրահատեխնիկա:  
2001 - Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը:
2002 –վախճանվել է  ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյը:
2006- Թբիլիսիի քաղաքային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանին:
2007- Ապարան քաղաքում 106 մարդ է թունավորվել խմելու ջրից: Տուժածներից 16-ի մոտ բժիշկները հայտնաբերել են դիզենտերիայի բացիլ:
2010- վախճանվել է  հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, Ֆադեյ Սարգսյանը։
2010-վախճանվել է սաքսոֆոնիստ, ջազմեն Գեորգի Գարանյանը;
2016- հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
2019-Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:
2021-կայացել է պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև առաջին հանդիպմանը Մոսկվայում, հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:
2022- վախճանվել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


340 –ծնվել է  Հռոմի կայսր  Թեոդոսիոս 1-ինը, որը եղել է միացյալ Հռոմեական կայսրության վերջին կայսրը:
 1503 —ծնվել է իտալացի գեղանկարիչ, մաներիզմի առաջատար հետնորդ Ֆրանչեսկո Պարմիդժանիոն:
1545 — ծնվել է իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Գուիդոբալդո դել Մոնտյեն: 
1569 —Անգլիայի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Անգլիայի պատմության մեջ առաջին վիճակախաղը:
1693- Սիցիլիայում տեղի ունեցած  ուժեղ երկրաշարժի արդյունքում վախճանվել է մոտ 60 հազար մարդ։
1700 —Ռուսաստանում Բյուզանդական օրացույցի փոխարեն մտցվել է Յուլյան օրացույցը, ըստ որի 7208 թվականի դեկտեմբերի 31-ին հաջորդել է 1700 թվականի հունվարի մեկը:
1755 –ծնվել է  ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը:
1787 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրանի Տիտանիա և Օբերոն արբանյակները։
1801-վախճանվել է իտալացի երգահան, ավելի քան 80 օպերաների  հեղինակ Դոմենիկո Չիմարոզան։
1803 —Մոնրոն և Լիվինգտոնը ԱՄՆ-ից ուղևորվել են Փարիզ նպատակ ունենալով գնել Նոր Օռլեանը, արդյունքում ԱՄՆ-ը ձեռք է բերել ամբողջ Լուիզիանա նահանգը:
1879- Անգլիան պատերազմ է հայտարարել զուլուսներին, և սկսվել է անգլո-զուլուսական պատերազմը։
1909 —Նյու-Յորքից Ֆիլադելֆիա է ուղևորվել առաջին կանացի ավտոարշավը:
1917 —Ռուսաստանի տարածքում ստեղծվել է առաջին արգելանոցը՝ Բարգուզինյան արգելանոցը և այդ օրվանից այդ օրը Ռուսաստանում նշվում է որպես Արգելանոցների օր:
1922 —կանցլեր Լեոնարդ Թոմսոնը դարձել է առաջին մարդը, որի դիարբետի բուժման համար օգտագործվել է ինսուլինը:
1935- Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը և դարձել առաջին կին օդաչուն ում հաջողվել է դա կատարել։
1941 –վախճանվել է շախմատի երկրորդ աշխարհի չեմպիոն գերմանացի  Էմանուել Լասկերը:
1946 —թագավոր Զոգային գահընկեց  անելուց հետո Ալբանիան հայտարարվել է ժողովրդական հանրապետություն:
1963 —Լոս-Անջելոսում բացվել է  Whisky a Go Go անունը կրող առաջին դիսկոտեկան:.
1966- բացվել է Թբիլիսիի մետրոպոլիտենը, որը Հարավային Կովկասի առաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։
1972- ծնվել է ռուս ճանաչված հաղորդավար և դերասան Անդրեյ Մալախովը։
1972- Արևելյան Պակիստանը վերանվանվել է Բանգլադեշի։
1974 —Քեյփթաունում Սյու Ռոզենկովիչը ծնել է վեց եկվորյակի և բոլոր ծնվածները առաջին անգամ կենդանի են մնացել:
1993- եթեր է հեռարձակվել WWE կազմակերպության WWE Raw պրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։
2011 —դադարերցվել է  Windows XP օպերացիոն համակարգի կողմից  Service Pack 3 ծրագրի ընդանուր առակցությունը:
2014 — վախճանվել է իսրայելցի զինվորական, քաղաքական և հասարակական գործիչ Արիել Շարոնը:
2022 — դադարեցվել է Windows Server 2016–ի հիմնական աջակցությունը:
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular