ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները Հայաստանում կարող են բնակարան վարձով տալ ամսական 60-70 հազար ռուբլով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realty-times.ru–ն գրում է, որ ռուսական անշարժ գույքի շուկայի անկայունության ֆոնին քաղաքացիները մտածում են օտարերկրյա լոտերում ներդրումներ կատարելու մասին։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ​​համալսարանի դոցենտ Յուլիա Կովալենկոն Realty Times-ին ասել է, թե արդյո՞ք դա իսկապես շահավետ է և անվտանգ։
Այսպիսով, ըստ տնտեսագետի, այդ հարցին ներկա պահին միանշանակ պատասխան չի կարող լինել, քանի որ այն կապված է բազմաթիվ, հաճախ անկանխատեսելի վտանգների հետ։


«Տնտեսական ծանր իրավիճակում, Ռուսաստանի հարկադիր մասնակցությունը Հատուկ գործողությանը, ինչպես նաև արտաքին տնտեսական ճնշման ֆոնի վրա բնակչության մեծ մասի համար լրացուցիչ պասիվ եկամուտների հնարավորությունները գնալով ավելի ու ավելի ռիսկային են դառնում»,- նշել է փորձագետը։


Հատկապես, ըստ նրա, դա վերաբերում է այն իրավիճակներին, երբ, մի կողմից, արտերկրում անշարժ գույքի՝ այդ թվում անհատական, ներդրումը դարձել է անշահավետ հիմնականում պատժամիջոցների պատճառով, ինչը հաճախ ենթադրում է անշարժ գույքի բռնագրավում առանց վնասը վերականգնելու հնարավորության, մյուս կողմից, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ, ընդհանրապես, մի օր այդ պատժամիջոցները չեն ազդի առկա ողջ անշարժ գույքի վրա։


Երկրորդ ասպեկտը այն է, որ Եվրոպական երկրների որոշ օրենքներ, ինչպիսիք են Էստոնիայում, Ֆինլանդիայում գործողները, կարող են արգելել մուտքը անշարժ գույքի շուկա այն դեպքերում, երբ այդ օբյեկտները պատշաճ կերպով չեն վերահսկվում: Հիշեցնենք, որ այդ երկրների հետ ցամաքային սահմանները փակ են, մուտքը դժվար։ Վերջապես, ոչ ոք չի կարող երաշխավորել նոր համաճարակներ և արգելափակումներ, ընդ որում այդ բոլոր գործոնները մեծացնում են անշարժ գույքում ներդրումներ կատարելու ռիսկերը, գոնե արևմտյան հատվածում:


Ամեն դեպքում, անշարժ գույքի գնման երկրի ընտրությունը պետք է հիմնված լինի հետևյալ չափանիշների վրա. երկիրը պետք է լինի բարեկամական (մոտականերից են Հայաստանը, Ղազախստանը, ավելի հեռավորներից ԱՄԷ–ն), այդ երկրների տնտեսությունները պետք է կայուն լինեն, գումարած այդ երկրները հետաքրքրություն են ներկայացնում այն համատեքստում (հիմնականում դրանք Անդրկովկասի երկրնեերն են, Ուզբեկստանը), որ այնտեղ տարեցտարի ավելանում է ռուս զբոսաշրջիկների հոսքը։ Նման պայմաններում բնակարան վարձելը տեսանելի ապագայում կարող է արդյունք տալ և դառնալ «դրական»։


Հայկական անշարժ գույքում ներդրումներ կատարելը կարծես թե ամենահեռանկարայինն է, պարզաբանել է մասնագետը։ Ներգաղթի բումի հետ կապված այնտեղ թանկանում է բնակարանների վարձակալության արժեքը, և քանի որ հիմնականում վճարունակ բնակչությունն է տեղափոխվել այնտեղ, վարձավճարը կամաց-կամաց աճում է։ Երևանում լավ տարածքում ստանդարտ «երկսենյականի» վարձակալելու արժեքը ռուսական ռուբլով հիմա 60-70 հազար է։ Բնակարանի ինքնարժեքը, միջին հաշվով, սկսվում է 6 միլիոն ռուբլուց (սակայն կարող է աճել շինարարական շուկայի անխուսափելի ակտիվացման պատճառով):


-Եկեք դիտարկենք, թե Հայաստանում բնակարանի վարձակալությունը որ տարում կինքնածախսածածկվի  սեփականատիրոջ համար։ 65 հազար ռուբլի վարձակալության արժեքով տարեկան եկամուտը կարող է լինել 780 հազար ռուբլի՝ հաշվի առնելով եկամտահարկը (21% - Հայաստանի  եկամտահարկը ամրագրված է այդ մակարդակում), որը մի փոքր ավելի է քան 616 հազար ռուբլին: Այսպիսով, բնակարանի արժեքը կինքնածախսածածկվի 10 տարի հետո, և դա ավելի արագ է, քան Ռուսաստանի շատ տարածքներում»,- ասել է Կովալենկոն։


Միևնույն ժամանակ, անշարժ գույքի գնումը Ռուսաստանում կարծես թե ավելի պաշտպանված է օրենքի տեսանկյունից։ Բայց միևնույն ժամանակ նախապատվությունը պետք է տրվի Մոսկվային, Մոսկվայի մարզին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգին, որպես միգրացիայի առումով ամենապահանջված շրջաններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular