ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ամբողջ թափով պատրաստվում է Հայաստանի հետ սահմանների բացմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան ամբողջ թափով պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը՝ դրա համար օգտագործելով բոլոր միջոցները՝ ոչ միայն քաղաքական և տնտեսական, այդ թվում նույնիսկ ռազմական։

Նախօրեին թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով, նշվում է, որ ռազմակայանը Թուրքիան կառուցում է «ահաբեկչության դեմ» պայքարելու համար։

Ամիսներ առաջ էլ տեղեկություն հաղորդվեց, որ թուրքականկողմը ականազերծում է Հայաստանի հետ սահմանի իր հատվածը, որ ինքն էր հենց ժամանակին ականապատել։ Թուրքական իշխանությունները նաև պատրաստվում են Հայաստանի հետ սահմանի 2 անցակետերի վերանորոգմանը, ինչպես նաև երկաթուղու վերանորոգնանը։

Ըստ էության՝ թուրքական իշխանությունները հրաշալի հասկանում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը իրենց լրացուցիչ առավելություններ և ազդեցություններ են տալու և պատրաստվում են ահաբեկել, նույնիսկ ընդհուպ մինչև ահաբեկումների միջոցով հասնել Հայաստանի իշխանության լիակատար կամազրկման և իրենց ազդեցության տակ գցելուն։ Երեկ Թուրքիայի խորհրդարանի նածագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել և կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պահանջը»։

Նա ասել է, որ Հայաստանն իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը։ Անկարան հայկական կողմից սպասում է Ռուսաստան- Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնությունների շրջանակաում ստանձնած պարտավորությունների կատարում։ Շենթոփը այս հայտարարություններն արել է թուրքական Անթալիայում անցկացվող ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը։

Երևանին մեղադրելով ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ՝ մի կողմից Թուրքիան հստակ հասկացնում է, որ որևէ կերպ դաշնակցային կամ հավասարը հավասարի հետ հարաբերություններ չի հաստատելու Հայաստանի հետ, մյուս կողմից էլ փորձում ամեն ինչ անել իր տնտեսական, քաղաքական, մշակությանի էքսպանցիան նախապատրաստելու համար։

Իհարկե, ի տարբերություն մեր թշնամի պետության, Հայաստանի իշխանությունները բացարձակապես այս ընթացքում մատը մատին չեն խփել, ավելին ՝ կարելի է համոզված պնդել, որ իրենք էլ շահագրգռված են թուրքական այս էքսպանսիոնիստական քաղաքականության՝ դառնալով էրդողական իշխանության սպասարկուներից մեկը։

Լիանա Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular