Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) նիստի շրջանակում հանդիպել են Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները։
Ըստ Mehr-ի՝ երեք երկրների խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը նպատակաուղղված էր տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու խթանմանը, տարածաշրջանային խնդիրների լուծմանը։ Կողմերը տարածաշրջանային կարեւոր հարցեր են քննարկել։
Բացի այդ, Իրանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի խորհրդարանի նախագահի եւ Իրաքի խորհրդարանի փոխնախագահի հետ։