ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանը պատրաստվում է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ համաձայնագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղազախստանի իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ համաձայնագիրը ռուբլու և տենգեի փոխադարձ փոխարկելիության եւ փոխարժեքների կայունության միջոցների մասին, քանի որ այն կորցրել է արդիականությունը։ Այս մասին, հղում կատարելով հանրապետության կառավարության որոշման նախագծին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Այս համաձայնագիրը երկու երկրների կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից ստորագրվել է 1995թ.։ 

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը, փաստաթղթի ընդունման դեպքում, պետք է Ռուսաստանի կառավարությանը տեղեկացնի չեղարկման մտադրության մասին։

Անցած տարվա վերջին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին երկիր էր հրավիրել Ռուսաստանից հեռացած բոլոր օտարերկրյա ընկերություններին։ Նրա խոսքով՝ հանրապետությունն օտարերկրյա ներդրումների օգնությամբ կկարողանար դառնալ տարածք, որը Եվրոպան կկապեր Ասիայի հետ։ Ճապոնական հեռուստաալիքի եթերում դիվանագետը խոստացել էր, որ Աստանան պատժամիջոցներ չի մտցնի Մոսկվայի դեմ, բայց և արեւմտյան սահմանափակումները շրջանցելուն չի օգնի։

Ղազախստանը, ռուսական նավթից Գերմանիայի հրաժարվելու ֆոնին, հաստատել է նաև իր նավթը եվրոպական երկիր «Դրուժբա» նավթամուղով մատակարարելու պլանները։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հավանություն տալ համապատասխան հայտին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular