ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգների տարօրինակ ակտիվությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեկ տարօրինակ հայտարարություն են արել կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենտերը հայտարարել է, թե ԱՄՆ-ն մտահոգված է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն 3 շաբաթից ավելի ՝ ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը միջանցք»,- ասել է դեսպանը։

Այն, որ ամերիկյան կոչերն ուղղված են ոչ միայն Ադրբեջանին, այլև Ռուսատանին վկայում են մեր նախկինում հնչեցրած մտահոգությունները, որ Արևմուտքը Լաչինի միջանցքի արգելափակումն օգտագործում է բացառապես Ռուսաստանին դեմ մեղադրանքներ հասցեագրելով նաև Հարավային Կովկասից ռուսական ազդեցությունը չեզոքացնելու։

Ի դեպ, նախքան Քարփենտրի այս հայտարարությունը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի հետ։ Փաուերը չափազանց լուրջ դիվանագետ է և մեծ ազդեցություն ունի պետքարտուղարությունում։ Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանը ՄԶԳ կառավարչին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սրվող հումանիտար իրավիճակը, շեշտել է, որ Ադրբեջանի գործողություներն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանը էթնիկ զտմանը ենթարկելուն։

Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը՝ ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը։ Ուստի և այս հեռախոսազրույցից հետո ԱՄՆ դեսպան Քարփենտերի նման տարօրինակ հայտարարությունը վկայում է, որ Միացյալ նահանգները բոլորովին այլ ուղղությամբ է տանում Լաչինի միջանցքի արգելաբացման հնարավորությունները, իսկ միջանցքը փակ պահելու հանգամանքն օգտագործում է բացառապես հակառուսական նպատակներով։ Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ արցախահայության համար ընդհանրապես չարժե ասել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular