ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի մասնակցությամբ ամփոփվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի կատարողականի քննարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Նախ ներկայացվել է անապահովության գնահատման համակարգի նոր բանաձևի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ այն լինելու է թվայնացված համակարգ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, միտված է լինելու hանրապետությունում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը: Այս համատեքստում, կարևորվել է նպաստառու քաղաքացիների վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել աղքատության հաղթահարման նպատակով իրականացվող ծրագրերի արդյունավետությանը: Զեկուցվել է, որ 298 ընտանիք նախորդ տարվա ընթացքում ներգրավվել է վերապատրաստման և բիզնես ծրագրերում:

Քննարկվել են Սոցիալական բնակարանաշինության, Սոցիալական փաթեթի ծրագրերի արդյունավետության բարձրացման, զբաղվածության բնագավառում ընթացիկ և առաջիկա աշխատանքները: Տեղեկացվել է, որ hանրապետությունում առկա է 144 սոցիալական կացարան, որից 21-ը ներկայումս թափուր է: Վերջիններիս շահառուներն են խոցելի խմբերի ներկայացուցիչները:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել սոցիալական կացարանների շահառուների շրջանում ծրագրերն առավել ճկուն դարձնելը, որոնք մարդկանց կմղեն կարողությունների զարգացմանը:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ ներկայումս մանկատներում, ընդհանուր առմամբ, բնակվում է 602 երեխա, որից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող. 127 անձ ունի պոլիատիվ խնամքի կարիք, 209 անձի 18 տարին լրացած է, ևս 105 երեխա բնակվում է խնամատար ընտանիքներում:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մանկատներում բնակվող երեխաների կրթության, կարողությունների զարգացման, խնամքի ծառայությունների որակի բարձրացման աշխատանքները: «Դրանց նպատակն է, որպեսզի մարդը մանկատնից դուրս գալիս ունենա որոշակի հմտություններ, բազային կրթություն, որպեսզի հետագայում ինքնուրույն կյանք վարելու հնարավորություն ունենա»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նշել են, որ վերոնշյալ բոլոր 602 երեխաների կարիքներն անհատապես գնահատված են:

Անդրադարձ է կատարվել նաև ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, թվայնացման միջոցով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների գործունեության բարելավմանը և այլ հարցերի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular