Խազինը պարզաբանել է, թե ով և ինչու է Փաշինյանին դրել Հայաստանի գլխին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐOsnmedia.ru–ն գրում է, որ տնտեսագետ Միխայիլ Խազինն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջնորդել Հայաստանին, որպեսզի կատարի Արևմուտքի առաջադրանքները, այսինքն կործանի այդ երկիրը։ Նա նշել է, որ թեև Հայաստանը առայժմ փրկվում է Ռուսաստանի և Իրանի միջամտությամբ, բայց վաղ թե ուշ արևմտյան պլանը կարող է կյանքի կոչվել։
«Փաշինյանին Լոնդոնն է նշանակել Հայաստանը լուծարելու համար: Այժմ հսկայական աշխատանք է տարվում Թուրքիային ու Ադրբեջանին ստիպելու դա անել։ Նրանք արդեն բավականին պատրաստ են դրան, և հավանաբար արդեն կսկսեին, բայց նրանց կանգնեցնում է Իրանը, որի զորախումբը գտնվում է ադրբեջանական սահմանին»,- նշել է փորձագետը։ Նրա խոսքով, Լոնդոնը հասկանում է, որ եթե Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը կորչի, ապա այնտեղ իշխանությունը կանցնի ռուսամետ ուժերին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը