ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ձայնը. «Ընկերները նույն սեղանի շուրջ: Հիմնական բանն այն է, որ մենք երեսուն տարի ընկերներ ենք և շարունակում ենք ընկերներ լինել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում երեք անգամ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը։
«Երեկ սկսեցինք քննարկումը, երեքով էլ հասցրեցինք զրուցել։ Իհարկե, հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է և հայ-ադրբեջանական հարաբերությունները, և այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը խոստանալով մանրամասն քննարկել այդ հարցերը։


Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու հնարավորության համար։ Նրա խոսքով, «այս պահին գլխավոր, ամենահրատապ խնդիրը ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում»։ «Եվ, իհարկե, կցանկանայի քննարկել այդ իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան: Եվ շնորհակալություն այս հնարավորության համար»,- ասել է Հայաստանի վարչապետը։


Ինչպե՞ս են ադրբեջանցիներն արձագանքել սրան սոցցանցերում։
«UDudaka» Telegram ալիքի բաժանորդները տարբեր մոտեցումներ են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։


KIM: Ընկերները նույն սեղանի շուրջ: Հիմնական բանն այն է, որ մենք երեսուն տարի ընկերներ ենք և շարունակում ենք ընկերներ լինել:


UCC Runarr. Փաշինյանի հետ ոչ ոք չի խոսում Ղարաբաղի և Լաչինի ճանապարհի մասին. Ո՞վ է նա, որ կարծիքը հաշվի առնվի։ Նա կապ չունի Ադրբեջանի հետ. Բաքուն և Մոսկվան միմյանց հետ խոսում են գործողությունները շտկելու համար: Հայաստանը վաղուց բանակցությունների առարկա չէ: Պուպսիկից կարևոր մարդ սարքելը, ինչպես ասում են, այլևս ծիծաղելի չէ:


Ադրբեջանցիներն ակտիվորեն մեկնաբանել են լուրերը նաև Maiden Tower Telegram ալիքում:


EmilB97. Եթե Ալիև-Պուտին առանձին հանդիպում չի եղել, ապա ճանապարհային իրադարձությունները չեն քննարկվել:


Elnyr Elnyr. Արդյունքներն այնպիսին են, որ մենք դեռ կանգնած ենք Լաչինի ճանապարհին: Իսկ Հայաստանն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ մտնել Ռուսաստանի կազմում, կա՛մ լինել անկախ փոքրիկ Հայաստան առանց Զանգեզուրի ու Խանքեդիի մասին մտքերի։


Mirazər Babayev. Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով անցումը: Իսկ ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել որևէ բան, հատկապես Լաչինի միջանցքի անվտանգությունը, եթե չի վերահսկում և չի ստուգում այդ միջանցքով անցնող քաղաքացիներին ու մեքենաները։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու սադրանքների, տարածաշրջան արգելված զենքի, ականների և այլնի ներմուծման,  տարածաշրջանի փխրուն իրավիճակը ապակայունացնելու մեջ շահագրգռված անձանց ներթափանցման, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից բնական ռեսուրսների անվերահսկելի արտահանման համար։


Ադրբեջանցիների մեկնաբանությունները Caliber Telegram ալիքում:


Monotheism. Իսկ եռակողմ համաձայնագրի համաձայն բոլոր զինված կազմավորումների դուրս բերո՞ւմը:


Nickname. Ադրբեջանը ոչինչ չի երաշխավորում, առավել ևս անխոչընդոտ անցումը, բայց Հայաստանը պետք է անխոչընդոտ կապ ապահովի Նախիջեւանի հետ։


Atabek Baybars. Ադրբեջանը երաշխավորում է ոչ թե անխոչընդոտ, այլ անվտանգ անցում: Սրանք տարբեր բաներ են։ Խոշորացույց դիր աչքերիդ ու նորից կարդա գրածդ։ Դուք եք, որ պարտական ​​եք ապահովել անխոչընդոտ անցում Նախիջևան։


Alisher kajar. Ոչ անխոչընդոտ, բայց ապահով: Անցակետը պաշտպանելու է ազգությամբ հայ մեր քաղաքացիներին:


Chingiz. Փաշինյան, հիմարություն մի արա: Հենց դուք՝ հայերդ, չեք կատարում եռակողմ համաձայնագրի պարտավորությունները։ Կատարեք չորորդ կետը. Ղարաբաղը ինքնիշխան Ադրբեջանի տարածքն է, իսկ Լաչինի միջանցքը դեպի Ղարաբաղ դարպաս չէ։ Այսուհետ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից խիստ վերահսկողություն է լինելու:


Faik Quliyev. Ալիևը վերադարձել է գիշերը, ինչը նշանակում է, որ նրանք համաձայն չեն Պուտինի հետ.


Ադրբեջանցիներն ակտիվորեն իրենց կարծիքն են հայտնել նաև YouTube-ի «BUDROOO NEWS» ալիքի մեկնաբանություններում:


EŞQ OLSUN AZƏRBAYCANA. Ալիևը, Էրդողանը և Պուտինը ինչ որ պայմանավորվածություններ ունեն, որոնց մասին մենք չգիտենք, հայերը կռահում են այդ մասին և հետևաբար կատաղում են, բայց նույնիսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ հայերի տերերը, չեն կարող օգնել նրանց: Ավելի լավ է, որ հայերը սկսեն բանակցել Ադրբեջանի հետ: Ղարաբաղը Ադրբեջան է, տարբերակ չկա:


Vertex vertex. Փաշինյան, չկա Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ, կա պարզապես Ղարաբաղ. Լաչինի միջանցքը Նախիջևան միջանցքի դիմաց, եթե ոչ, ապա շարունակեք լաց լինել Մակրոնի մոտ, Ֆրանսիան մեզ հրամայող չէ:


Альбина Нифталиева. Ինքդ ես ստորագրել պայմանագիրը, ինչո՞ւ չեք բացում Նախիջևան տանող ճանապարհը, երբ կլինի միջանցք  դեպի Նախիջևան, այդ ժամանակ էլ կբացվի Լաչինի միջանցքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular