ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջափակման 24 օրը. Հայաստանի իշխանությունը սրում է հակառուսական տրամադրությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն 24-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Մեր հայրենակիցները ծայրահեղ ծանր պայմաններում են դիմավորել Ամանորը և այժմ էլ շարունակում են կրել շրջափակման բոլոր դժվարությունները, մինչդեռ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում շրջափակումը բացելու և չեն կարողանում ոչ միայն բանակցել, այլ նաև համապատասխան կերպով ներկայացնել առկա խնդիրները։

Հատուկենտ պաշտոնյաներ, Արցախի պետնախարարը, որոշ գործիչներ միայն ներկայացնում են իրավիճակի ողջ լրջությունը, միևնույն ժամանակ Արցախի շրջափակումը և ռուսական խաղաղապահ զորակազմի անբավարար ջանքերը հնարավորություն են տվել փաշինյանական վարչախմբին և նրան սպասարկող «արևմտամետներին» մեղադրանքի սլաքները կրկին ուղղելու Ռուսաստանի ուղղությամբ և մեղքը իրենց վրայից բարդելով ռուսական կողմի վրա։

Իրավիճակն այնքան է սրվել, որ նույնիսկ Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները ստիպված են լինում հանդիպումներ սլսել շրջանների բնակչության հետ, ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու։

Մարտակերտի շրջանում կայացած հանդիպումներում բնակիչներին հորդորել են չտրվել հակառուսական տրամադրություններ սերմանող քարոզչությանը, նշել են, թե ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն է ապահովում Արցախում 120 հազար քաղաքացիների կյանքը։

Հակառուսական տրամադրությունների աճի հետ զուգահեռ աճը արևմտյան երկրներն ու կազմակերպություններն օգտագործում են սեփական քաղաքական հաշվարկների Ռուսաստանի Դաշնությանը հերթական անգամ հարվածելու համար, փոխարենը Արևմուտքից որևէ լուրջ աջակցություն հայկական կողմը չի ստացել, հատուկենտ հայտարարություններ ձախողված հայտարարության ընդունում ՄԱԿ ԱԽ-ում , իսկ այսօր էլ հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ, կովկասյան հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքքերը հեռանում է իր պաշտոնից, այդ մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակը։

Ռիքքերը բավական լուրջ և հմուտ դիվանագետ է համարվում և այդ պաշտոնին նշանակված ամենաբարձրաստիճան դիվանագետը։ Կարճ ժամանակ առաջ նրա նշանակումը բավականին մեծ հույսեր էր արթնացրել հայ արևմտամետների շրջանում։ Այժմ տեսնենք, թե ինչպես են նրանք պարզաբանելու Ռիքքերի հեռացումը։ 

Լիանա Գառոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular