ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարյալ անպատասխանատվություն և ինֆանտիլիզմ. Լապշինը՝ հայ քաղաքական գործիչների վարքի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Կատարյալ անպատասխանատվություն և ինֆանտիլիզմ, ահա այսպես է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը գնահատել հայ քաղաքական գործիչների, դիվանագետների վարքը՝ հատկապես Արցախի շրջափակման պայմաններում։

Անկախ ռուսաստանյան և իսրայելական քաղաքացիություն ունեցող բլոգերի նկատմամբ հանրային վերաբերմունքից՝ նրա գրառումը անհնար է անուշադրության մատնել, քանի որ բավականին ողջամիտ և տրամաբանված փաստարկներ են ներկայացնում, թե ինչպես են հայկական քաղաքական ուժերը և պետական մարմինները պարապուրդի մատնվել և լուրջ գործողություններ չեն իրականացնում Արցախի հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու առումով։

Ըստ Լապշինի ՝ հայերը դժգոհում են, որ աշխարհը թքած ունի Արցախի վրա, համաշխարհային լրատվամիջոցները դրա մասին չեն գրում, իսկ Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական գործիչները սահմանափակում են դատարկ բանաձևերով։ «Ճիշտ է, բայց գիտեք, թե ինչու է այդպես, դուք եք մեղավոր, որ ձեզ ոչ ոք լուրջ չի ընդունում»,- ասել է նա, կոնկրետ օրինակ բերելով, որ քաղաքական գործիչներին ու դիվանագետներին եվրոպական և իսրաելական ԶԼՄ-ների հետ կապելու իր բոլոր փորձերն ավարտվում են անհաջողությամբ, քանի որ հայկական կողմը չի շփվել լրագրողների հետ, ուշացել պայմանավորված հանդիպումներից, կամ պարզապես չի պատասխանել լրագրողների և հասարակական գործիչների զանգերին և նամակներին։ Նման մեկնաբանությունները Լապշինը լսել է Հայաստանի բազմաթիվ օտարազգի ընկերներից։

«Կատարյալ անպատասխանատվություն և ինֆանտիլիզմ այն օրերին, երբ 120 հազար համաքաղաքացիներ շրջափակման մեջ են»,- գրում է բլոգերը։ Նա նաև օրինակ է բերում Ուկրաինան, որոնք շատ ուժեղ են թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական հարթություններով, եթե ուկրաինացիներին չեն պատասխանում, նորից ու նորից հիշեցնում են իրենց մասին, գոռում են, ամաչեցնում են Եվրոպային և Ամերիկային, ոչ բավարար աջակցության համար, նրանք չեն նստում բազմոցին ու դժգոհում, որ իրենց բոլորը չեն սիրում։ «Կարծո՞ւմ եք նրանց աջակցում են ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրո համար, նրանք ուզում են թքել Ուկրաինայի վրա ինչպես Արցախի ու Հայաստանի, Սուդանի,Սիրիայի կամ Պակիստանի քրիստոնյաների վրա, բայց ուկրաինացիները գիտեն՝ ինչպես գրագետ ներկայանալ և ստիպել նրանց անել այն, ինչ իրենց պետք է»,- գրել է Լապշինը։

Փաստն այն է, որ նրա այս դժգոհությունն ու քննադատությունը լիովին տեղին է, ոչ միայն փաշինյանական ապիկար և դավաճան իշխանությունը, այլ նաև մյուս քաղաքական գործիչները, փորձագետները բավարար որևէ ջանք չեն գործադրում միջազգային մակարդակով հայկական հարցը բարձրացնելու համար, իսկ եղած հատուկենտ արձագանքներն էլ միայն Սփյուռքի որոշ շրջանակների արդյունավետ աշխատանքի արդյունքն է։ 

Մանե Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular