ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյունավետության ռեկորդ սահմանվել է սիլիկոնապերովսկիտային արևային մարտկոցների համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Hightech.fm-ը գրում է, որ սիլիցիումից և պերովսկիտից կազմված արևային մարտկոցի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 32,5% արդյունավետություն։ Մշակման մասին հայտնել է Բեռլինի Հեմհոլցի նյութերի և էներգիայի կենտրոնի  մամուլի ծառայությունը։

Իտալիայի European Solar Test Installation (ESTI)  հավաստագրման ինստիտուտը հաստատել է տանդեմ արևային մարտկոցի ռեկորդային արդյունավետության ձեռքբերումը: Սարքը, որի ստորին տարրը սիլիցիում է, իսկ վերին տարրը պերովսկիտ, ներթափանցող արեգակնային ճառագայթման 32,5%-ը վերածում է էլեկտրական էներգիայի։

Բեռլինի Հեմհոլցի նյութերի և էներգիայի կենտրոնի հետազոտողները օգտագործել են պերովսկիտի առաջադեմ կազմ՝  ինտերֆեյսի խելացի փոփոխությամբ: Այն նվազեցնում է լիցքի կրիչների ռեկոմբինացիոն կորուստը: Գիտնականները մանրամասն վերլուծություն են կատարել, որպեսի հասկանան ինտերֆեյսի փոփոխության հատուկ հատկությունները: Այդ զարգացումները այնուհետև հաջողությամբ ներդրվել են տանդեմային արևային բջիջներում:

Արեգակնային մարտկոցի կառուցվածքի սխեման հետևյալն է: Վերին բջիջը կարող է փոխակերպել արևի լույսի սպեկտրի կապույտ ալիքները, ստորինը՝ կարմիրը և ինֆրակարմիրը։ Տարբեր բարակ շերտերն օգնում են օպտիմալ օգտագործել լույսը և նվազագույնի հասցնել էլեկտրականության կորուստները: 

Հեղինակները նշում են, որ նոր ինտերֆեյսը և օպտիկական փոփոխությունները հնարավորություն են տվել ստանալ ամենաբարձր ֆոտոլարումները (բաց շրջանի լարումը) և որը հանգեցրել է տանդեմային տեխնոլոգիայի արդյունավետության նոր ռեկորդի:

Հետազոտողները նշում են, որ այս երկու տարրերի հիման վրա արևային վահանակների տեխնոլոգիայի ակտիվ զարգացման մասին վկայում են մեկը մյուսի հետևից հաջորդող ձեռքբերումները։ Միայն 2021 թվականի վերջին գերմանացի գիտնականներին հաջողվել էր հասնել 29,8% արդյունավետության, այս տարվա ամռանը Շվեյցարիայի հետազոտողներն առաջին անգամ հաղթահարել էին 30%-ի նշագիծը, իսկ վեց ամիս անց կրկին նոր ռեկորդ է սահմանվել Գերմանիայում:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular