ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը գնում է վտանգավոր քայլի՝ պատասխանում է Ռուսաստանին. Մի՞թե դա եռակի խաղ է 200 միլիոն դոլլար արժեքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Ղարաբաղում իրավիճակը դեռ լարված է, բայց կողմերից մեկը կարող է 200 միլիոն դոլար արժողությամբ ոչ թե երկակի, այլ եռակի խաղ խաղալ։ Հայաստանը պատրաստ է շատ ռիսկային քայլի, բայց դրա պատասխանը այնուամենայնիվ դեռևս կկրի Ռուսաստանը։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Խոսքը, իհարկե, Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի հակամարտության մասին է եղել։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի համար այժմ ամենասուր խնդիրը Լաչինի միջանցքի ճգնաժամն է, որը գրեթե 20 օր արգելափակված է։ Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել: Նրա խոսքով, Ադրբեջանը երաշխիք է տվել այդ ուղղությամբ ուղևորների անցման եւ բեռնափոխադրումների համար, սակայն փաստացի ստացվում է, որ ռուս խաղաղապահների կողմից վերահսկողություն չկա։ «Իհարկե, կցանկանայի քննարկել այս իրավիճակը, և այն թե ինչ տարբերակներ կան»,- ասել է Փաշինյանը։


Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Եվգենի Միխայլովը վերլուծել է իրավիճակը և իր կարծիքը հայտնել խնդրի լուծման ուղիների մասին։ «Լաչինի միջանցքի երկայնքով իրավիճակը երկակի է: Ադրբեջանական կողմը պահանջում է մուտք գործել և վերահսկել ոսկու արդյունահանման որոշակի ձեռնարկություն, որը գտնվում է Բաքվի կողմից դեռևս չվերահսկվող տարածքում։ Ադրբեջանը կարծում է, որ այնտեղ շատ միլիոններ է կորցնում»,- բացատրել է փորձագետը tsargrad.tv-ի հետ զրույցում։


Մյուս կողմից՝ Հայաստանն է, որի ձեռներեցները ներդրումների համար ռուսական բանկից 200 մլն դոլար են վերցրել, իսկ այժմ արևմտյան գործընկերների օգնությամբ Անվտանգության խորհրդում փորձել են բանաձև ընդունել Ռուսաստանի եւ Ադրբեջանի դեմ։ Երևանը մեղադրել է Բաքվին ու Մոսկվային Լաչինի միջանցքը փակելու մեջ, իբր ռուս խաղաղապահներն այնտեղ ոչինչ չեն կարողանում անել և ոչ մի բանի չեն մասնակցում։ «Երևանի արևմտյան գործընկերները փորձեցին մեղադրել Ռուսաստանին և Ադրբեջանին այնտեղ կատարվողի համար: Եվ հիմա ակնհայտ փաստն այն է, որ հայկական կողմը արևմտյան գործընկերների օգնությամբ փորձում է, իմ կարծիքով, աղմուկի քողի տակ Ռուսաստանից գցել նույն 200 միլիոն դոլարը»,- կարծում է Միխայլովը։


Հայ գործարարները չեն ցանկանում վերադարձնել 200 մլն դոլարը: Կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել այն ձեռնարկությունների պատճառով, որտեղ մուտքն արգելվում է ոչ միայն ադրբեջանական կողմի, այլ նաև Ռուսաստանի ներկայացուցիչների համար։ «Իրավիճակը հասկանալու համար: Եթե մենք (Ռուսաստանը) ձեր անվտանգության երաշխավորն ենք, ապա մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այդ վայրերում արտադրության (հնարավոր է անօրինական արտադրության) հետ։ Կարծում եմ, որ այդ հարցը քննարկել են նաև Պուտինը, Ալիևը, Փաշինյանը։ Դա տարաձայնության կետերից մեկն է»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը կցանկանար ավելի մեծ վերահսկողություն ստանալ իր հավակնած տարածքի նկատմամբ։
Հայաստանը, ստորագրելով եռակողմ պայմանագիր շատ բաների է համաձայնվել: Ռուսաստանը դարձել է անվտանգության երաշխավորը, և Երևանը վերջապես շունչ է քաշել: Բայց հենց որ Ռուսաստանը սկսեց ունենալ իր համաշխարհային խնդիրները, Հայաստանը սկսեց խաղալ դրա վրա։ «Իմ կարծիքով, Հայաստանը սկսեց խաղալ երկակի և եռակի խաղ,- ընդգծել է Միխայլովը,- և այս խաղը Բրյուսելի, Վաշինգտոնի մասնակցությամբ է»:

Հայաստանում, ինչպես հայտնի է, ամերիկացիները ուսումնական կենտրոն են բացել հայ զինվորների համար։ Բաքուն դիմում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև Ֆրանսիային, և ասում են, որ եթե ռուս խաղաղապահները գլուխ չեն հանում, բերենք ֆրանսիացիներին ու մյուսներին։

«Բայց մենք ստիպված ենք խոսել Փաշինյանի հետ, քանի որ նա այն մարդն է, ով ստորագրել է հրադադարի եռակողմ դրույթը և ստանձնել է իր երկիրը խաղաղության պայմանագրի տանելու պատասխանատվությունը, ինչը, ի դեպ, տեղի չի ունենում»,-  նշել է tsargrad.tv-ի զրուցակիցը: Նրա կարծիքով բացատրությունն ակնհայտ է՝ Հայաստանում կան Սորոսի բազմաթիվ հիմնադրամներ, այդ հիմնադրամների շատ սաներ և բազմաթիվ ամենատարբեր հասարակական կազմակերպություններ։


«Փաշինյանի իշխանության մեծ մասը, ինչպես ասում են, սորոսն է. Ըստ այդմ, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը այդ առումով այժմ բավականին ծանր վիճակում են։ Իհարկե, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը բարձրակարգ դիվանագետներ են, ովքեր փորձում են ինչ որ կերպ կարգավորել կոնֆլիկտային իրավիճակը։ Նման հնարավորություններով ու հզոր տնտեսությամբ, որ ունի Ադրբեջանը, եթե չլիներ Ռուսաստանը, Ղարաբաղի հարցը վաղուց փակված կլիներ։ Դա շատ լավ հասկանում են բոլորը»,- կարծում է Միխայլովը։


Քաղաքագետը ենթադրում է, որ Մոսկվան հանդուրժում է Երևանի չարաճճիությունները վախենալով, որ ամեն ինչ կվատանա։ Ապացույցներ կան, որ Ադրբեջանը շատ վճռական է տրամադրված իր սեփական համարած տարածքում օգտակար հանածոների արդյունահանման վերահսկողության հարցում։ «Եվ այդ իրավիճակը, իհարկե, պետք է սպիտակեցնել, բացել և՛ Ադրբեջանի, և՛ Մոսկվայի համար, քանի որ ոչ ոք իրականում չգիտի, թե որքան է արդյունահանվում և ինչպես այդ կառույցն ընդհանրապես գոյություն ունի։ Փորձագետները կարծում են, որ մեծ գումարներ են ուղղվում Արևմուտքին ի պաշտպանություն որոշակի լոբբիստական ​​կուսակցությունների։ Եվրոպայում և ԱՄՆ-ում օգնում են Երևանին Ղարաբաղում ազդեցության գոտին պահպանելու հարցում»,- եզրափակել է Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular