ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի՝ հոգեպես ամենուժեղ նշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Greatpicture.ru կայքը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշաններն են հոգեպես ամենաուժեղը։

Օդի տարերք

1. Ջրհոս։ Օդի տարերքի ներկայացուցիչների ցանկանում ամենաուժեղը Ջրհոսն է։ Չնայած որոշակի երազկոտությանը և ձգտումը բարձր իդեալների՝ կենդանակերպի այս նշանը կյանքում շատ անգամներ կարող է դժվարություններ ունենալ, բայց ոչ մի դեպքում չի հանձնվի։ Ջրհոսները կարող են արագ հարմարվել կյանքի ցանկացած փոփոխության, ինչը նրանց հոգեպես ավելի ուժեղ է դարձնում։

2. Կշեռք։ Նրանք այնքան էլ թույլ չեն, բայց գործն ավարտին չհասցնելու սովորություն ունեն։ Արագ են կորցնում էնտուզիազմը և ցանկությունը, դրանց հետ մեկտեղ՝ նպատակը։
3. Երկվորյակներ։ Այս տարերքի ներկայացուցիչների շարքում Երկվորյակներն ամենաթույլն են։ Չեն կարողանում կենտրոնանալ մի գործի վրա, հաճախ աջակցության կարիք են ունենում։ Երբ դժվարություններ են ունենում, ընկնում են խուճապի մեջ և օգնություն խնդրում մյուսներից։

Կրակի տարերք

1. Աղեղնավոր։ Կրակի տարերքի ներկայացուցիչների շարքում Աղեղնավորն ամենաուժեղն է։ Այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն տրտնջում և աշխատում են ցանկացած իրավիճակում պահպանել մարդկային հատկությունները։ Կարող են կառավարել զգացմունքները, պրովոկացիաների չեն ենթարկվում, միշտ ունեն իրենց կարծիքը։ Նրանց ուժը լավատեսությունն ու հայացքների լայնությունն է։
2. Առյուծ։ Առաջին հայացքից՝ ուժեղ և կամային են թվում, բայց մեծամասամբ կախված են իրավիճակից և շրջապատի կարծիքից։ Մշտապես աջակցության և գովեստի կարիք ունեն։
3. Խոյ։ Կրակի տարերքի շարքում ամենաթույլն են։ Չնայած շատ ակտիվ են և գործունյա՝ չեն կարողանում կառավարել զգացմունքները, ենթարկվում են նրան, ինչ կատարվում է իրենց հոգում։ Երբեմն անմիտ քայլեր են անում, ինչի հետևանքով հայտնվում են բարդ իրավիճակում։

Հողի տարերք

1. Այծեղջյուր։ Համառ են, վճռական և հետևողական։ Դժվար է ցավեցնել նրանց և նեղացնել։ Նույնիսկ, եթե ամեն ինչ վատ է, կգնան դեպի իրենց նպատակը՝ թեկուզ փոքր, անշտապ քայլերով։
2. Կույս։ Հաճախ են ուժեղ մարդու տպավորություն թողնում, բայց հաճախ պատրաստ չեն աշխարհ ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա։
3. Ցուլ։ Այս տարերքի ներկայացուցիչների շրջանում ամենաթույլն են: Չեն սիրում փոփոխություններ։ Ցանկանում են ամբողջ կյանքն ապրել հանգիստ և երջանիկ, բայց եթե պլանները տապալվում են, դառնում են անօգնական։

Ջրի տարերք

1. Ձկներ։ Շատ ուժեղ են՝ չնայած այն հանգամանքին, որ երբեմն կորցնում են կապն իրական աշխարհի հետ։ Կարող են երկար ժամանակ համբերել, սպասել և հուսալ։ Սա օգնում է նրանց՝ մինչև վերջ պայքարել երջանկության համար։
2. Կարիճ։ Այդքան էլ ուժեղ չեն։ Նրանց թուլությունն այն է, որ կարող են երկար ժամանակ իրենց մեջ պահել զգացմունքները։ Հետագայում դրանք ներսից «կրծոտում են» հոգին՝ ավելի ու ավելի թույլ դարձնելով այս նշանի ներկայացուցիչներին։
3. Խեցգետին։ Ամենազգացմունքայինն են։ Շատ հեշտ է նեղացնել նրանց։ Մշտապես հոգեկան աջակցության և օգնության կարիք ունեն։ Եթե նրանց կողքին ոչ ոք չլինի, կկարծեն, թե ոչինչ հնարավոր չէ փոխել, և կընկնեն դեպրեսիայի մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular