ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լույս է տեսել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի, Գագիկ Սարգսյանի (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Արտակ Գնունու (պ․գ․թ․ ԵՊՀ դասախոս, հնագիտական լաբորատորիայի աշխատակից) Հայկ Ավետիսյանի (պ.գ.դ., պրոֆեսոր, գիտական խմբագիր) հեղինակած գիրքը նվիրված է՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցներին, բրոնզ-երկաթի դարաշրջանից մինչև ուշ միջնադարի օրինակներ։ Աշխատանքում ներառված է 36 ամրոցի մասին ամփոփ անդրադարձ, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներկայացվել է յուրաքանչյուր ամրոցի տեղակայման քարտեզը, օրթոֆոտոպլանը, հանույթը և հատակագիծը։  

Այս մասին տեղեկացնում են  «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: 
 
Լևոն Մկրտչյան հնագետ – Մինչև 2020 թ․ սեպտեմբերը՝ արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Գ․Սարգսյան) ուսումնասիրում էր Արցախի Հանրապետության ամրոցները, այն կոչվում էր «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցների ուսումնասիրության ծրագիր», որը իրականացվում էր ՀՀ ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։ 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով ընդհատվեց ուսումնասիրությունները։ Սակայն հասցրել էինք բավարար քանակությամբ ամրոցներ ուսումնասիրել Քաշաթաղում, Քարվաճառում և մասամբ էլ Հադրութի շրջանի հարավում, ուստի վերը նշված համահեղինակներով որոշեցինք պրակներով հրատարակել մեր ստացած արդյունքները։
 
Գրքում ներկայացվել է հայաստանյան ամրոցաշինությունը լավագույնս ներկայացնող գոտիներից մեկը՝ ելնելով նրանից, որ Սյունիքն ու Արցախը գրեթե միշտ պահել են իրենց տեղական իշխանությունը, անգամ եթե բովանդակ Հայաստանը կարող էր անկախությունը կորցրած լինել, իսկ Քաշաթաղն էլ պատմական Սյունիքի մի մասն է։
 
Հեղինակի խոսքով աշխատությունը նոր շունչ կհաղորդի Հայաստանի ռազմական և լանդշաֆտային հնագիտությամբ, Սյունիքի և Արցախի պատմությամբ զբաղվողների համար, օգտակար կարող է լինել նաև ճարտարապետներին․ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, կհեշտացնի ամրոցների վերակազմության խնդիրը։
 
Լևոն Մկրտչյան հնագետ – 2021 թվականին հետպատերազմյան շրջանում, ունեինք չճշտված և խախուտ սահմաններ։ Գիտության կոմիտեի կողմից շահելով դրամաշնորհը, ավելացրինք նաև ՀՀ Սյունիքի մարզի ամրոցները։ Տարվա արդյունքները ամփոփելով, պետք է նշել, որ կարողացանք շուրջ երեք տասնյակ ամրոցներ ուսումնասիրել։ Սա կարևոր ձեռքբերում է և դրա մեջ իր ավանդն ունի «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը։
 
Գիրքը տպագրվել է «Նռանե» հրատարակչությունում (որտեղից և կարելի է ձեռք բերել այն)՝ Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան մշակութային միության հովանավորությամբ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular