ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է իրականում ռուսամոլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախմբի սազանդարներն առիթը բաց չեն թողնում ցեխարձակումներ անելու Արցախի իշխանությունների դեմ, երբ վերջիններս արդարացիորեն նշում են ռուս խաղաղապահների հետ համագործակցելու, Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելու անհրաժեշտությունը։ Փոխարենը, միտումնավոր աչքաթող են անում վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նույնաբովանդակ արտահայտությունները, ըստ էության, ապացուցելով, որ ընտրողաբար, երկակի ստանդարտներով, կամ կոնկրետ հանձնարարություններով են աշխատում Արցախի նախագահի, պետնախարարի կամ այլ պաշտոնյաների դեմ։ 


«Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի  դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք  այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ  կարգավորումների հասնելու համար»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Իրենց արևմտամետ հռչակածները, ըստ տրամաբանության, պետք է քարը քարին չթողնեին Նիկոլ Փաշինյանի՝ ռուսամետ այս կեցվածքի համար, սակայն որևէ բառ չեն ասել։ Մինչդեռ «սրախողխող» կանեին, եթե այս խոսքերը հնչեին, օրինակ, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախագահ Արայիկ Հարությունյանի շուրթերից։ Նման դեպքերի բազմիցս ականատես ենք եղել, Փաշինյանը, ըստ էության, կրկնել է Արցախի նախագահի՝ օրերս Փարիզում արտահայտած միտքը, որից հետո նախագահը հայտնվել էր փաշինյանական սազանդարների մի ստվար զանգվածի քննադատությունների թիրախում։ 

Փոխարենը, նույն այդ սազանդարները պարբերաբար հայտարարում են, թե Ռուբեն Վարդանյանին Արցախում նշանակել է Ռուսաստանը, և նա ռուսական շահերի պաշտպանն է։ Թերևս, չունեն այնքան համարձակություն և ազնվություն՝ խոստովանելու, թե Հայաստանում և Արցախում իրական ռուսամոլը հենց Փաշինյանն է։

Նարեկ Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular