ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ Փաշինյանը կհայտնի ՆԳ նախարարի անունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունվարի 2-ին Նիկոլ Փաշինյանը կհայտնի Հայաստանի ներքին գործերի նոր նախարարի անունը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արդեն վաղուց հստակ որոշում ունի, թե ում է նշանակելու այդ պաշտոնում, սակայն այդ մասին որևէ կերպ չի ակնարկել նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերում կամ այլ փակ ձևաչափերում։ Կողմնակիցները կարծում են, թե այս կերպ Փաշինյանը փորձում է նախ պինդ պահել «Քաղպայմանագրի» սանձերը, հընթացս էլ դիտարկել, թե ինչպես են իրենց պահում ՆԳ նախարարի հնարավոր թեկանածուները։
 
Տևական ժամանակ բազմաթիվ անուններ էին շրջանառվում, թե ով կարող է լինել Ներքին գործերի նախարար։ Հիմնական թեկնածուները սակայն երեքն են՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը, և գործող ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Վահե Ղազարյանը սպառնացել է Փաշինյանին, որ եթե ինքը չլինի ՆԳ նախարար, ապա կհրաժարվի պաշտոնավարել նաև որպես ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ։ Փաշինյանը որևէ բառ չի ասել, սակայն «Քաղպայմանագրում» վստահ են, որ Վահե Ղազարյանին չեն նշանակի ոստիկանապետի պաշտոնում։ Վերջինս երբեմն- երբեմն ինքնուրույնության նշույլներ է ցուցադրել, հրաժարվել կատարել ցուցարարներին քաշքշելու փաշինյանական հրահանգները։
 
Մյուս երկու թեկնածուներն էլ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամներ են, երկուսն էլ մտերիմ հարաբերություններ ունեն Փաշինյանի հետ և վստահելի կադրեր են համարվում։ Ուստի և նրանց երկուսին էլ նախարարի պաշտոն կհասնի,մեկին կնշանակեն ՆԳ նախարար, մյուսին ՝Տարածքային կառավարման նախարար։ Իսկ թե ում՝ որտեղ, Փաշինյանն առայժմ ինքն էլ չի հայտարարել։ Փոխարենը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, որը թեև հաջողացրեց հայտնվել ՔՊ վարչության կազմում, աշախատանքի իջեցում է ստանալու, նրան ուղարկելու են Ջրային պետական կոմիտե։ Ասում են, որ Սանոսյանը չափազանց տխուր է այս որոշումից, սակայն որևէ կերպ չի փորձում ընդդիմանալ, կամ էլ համոզել, թե կարող է շարունակել պաշտոնավարել Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։ Նա Սուրեն Պապիկյանի մերձավորներից է համարվում և չի բացառվում, որ եկող տարի պաշտոնին նաև հրաժեշտ տա Սուրեն Պապիկյանը։ Փաշինյանն այժմ հարմար թեկնածու է ման գալիս Պաշտպանության նախարարի պաշտոնի համար։
 
Վարդան Նազարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular