ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ սուվերեն տարածքը և ՀՀ քաղաքացիները գտնվում են այս կանոնադրության իրավազորության ներքո. Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հավանություն տվեց «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը զեկուցեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նշեց, որ կանոնադրության նպատակն է միջազգային քրեական դատարանի հիմնադրումը, որը պետք է քննի կանոնադրությամբ նշված առավել ծանր հանցագործությունները՝ բացառելու համար դրանք կատարած անձանց անպատժելիությունը և նպաստելու այդպիսի հանցագործությունների կանխմանը: Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է այդ հանցագործությունների շրջանակը. դրանք են՝ ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը, ընդ որում դատարանին ընդհատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող և այլ միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, նաև՝ ագրեսիայի հանցագործությունը:

Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունը և հրատապությունն առաջին հերթին պայմանավորված են դեռևս 2021 թվսկանի մայիսից սկսած և այնուհետև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով: Այդ ագրեսիայի հետևանքները դեռ շարունակում են առկա մնալ, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը դեռ տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում, քաղաքացիական բնակավայրերին հարող տարածքներում:

Որպեսզի Հայաստանը կարողանա տարածել միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապատության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, անհրաժեշտ է վավերացման հետ մեկտեղ կատարել կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարությունն այն մասին, որ կանոնադրությունը ՀՀ տարածքի և քաղաքացիների նկատմամբ սկսում է գործել 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 24.00-ից: Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանությանը, մարդկության դեմ պատերազմական հանցագործություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը կայացրել են երկար քննարկումների արդյունքում: «Հույս ունենք, որ նաև ՍԴ-ն կորոշի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որովհետև իսկապես երկու անգամ փոփոխվել է Սահմանադրությունը և մեր դիտարկումներով՝ այլևս նախկինում գոյություն ունեցած խոչընդոտները գոյություն չունեն»,- ասաց նա:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ մեր տարածաշրջանում կանոնադրությանը մասնակից պետություն է Վրաստանը, և եթե մենք վավերացնենք, փաստացի, տարածաշրջանում երկու պետություն դառնալու է Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: «ՀՀ տարածքում կատարվող պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման կամ դրանց կանխարգելման նպատակով քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու միջազգային քրեական դատարանի առաջ»,- ասաց նա:

«Այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում է Խաղաղության օրակարգի քաղաքականությանը. շատ կարևոր է, որ Հայաստանը միանում է այն պետությունների ընտանիքին, որոնք մերժում են զեկուցողի նշած 4 հանցագործությունները: Նաև կարևոր է նշել, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումով մենք կարողանում ենք որոշակի պաշտպանություն ստեղծել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ: Իհարկե, ցավոք սրտի, Հայաստանի սուվերեն տարածքը շարունակում է դիտարկվել հարևան պետության կողմից որպես սպառնալիք. իհարկե, այս կանոնադրությունը չի սահմանափակելու կամ չի հերքելու այդպիսի նպատակները, բայց կարևոր է, որ այն մեսիջ է ուղղելու, որ ՀՀ սուվերեն տարածքը և ՀՀ քաղաքացիները գտնվում են այս կանոնադրության իրավազորության ներքո, և դա կարևոր մեսիջ է նաև միջազգային հանրության համար, և կարծում եմ՝ սա շատ կարևոր գործընթաց է»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular