ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանի պասիվությունը միայն խորացնում է հակամարտությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահներին է մեղադրել Լեռնային Ղարաբաղում իրենց գործառույթները չկատարելու մեջ։ Նա դա բացատրել է նրանով, որ համաձայնագրի համաձայն խաղաղապահները պետք է վերահսկեն Լաչինի միջանցքը։ Ի՞նչն է «ոգեշնչել» Փաշինյանին նման հայտարարություն անել և ինչպե՞ս արձագանքել դրան։

Ծիծաղելի է, երբ ասում են՝ Փաշինյանը «հանկարծ» հայտարարեց: Իրականում դրա մեջ «հանկարծակի» ոչինչ չկա։ Այս պատմության հենց սկզբից են Հայաստանի իշխանությունները բացահայտ դավաճանական դիրքորոշում որդեգրել, իսպառ հեռացել Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններից, իսկ խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորներն ուղղակիորեն արտահայտվել են այն առումով, որ դա Ռուսաստանի մտահոգությունն է, Ռուսաստանն է իր վրա վերցրել միջանցքի գործելու պատասխանատվությունը, այնպես որ թող քայլեր ձեռնարկի: Եվ մինչ ԼՂ-ի շուրջ նման իրադարձություններ են տեղի են ունենում, Փաշինյանի իշխանությունների տեսանկյունից կյանքը շարունակվում է, նախարարները ֆեյսբուքում հաղորդագրություններ են տեղադրում և տեղեկացնում են, թե քանի կալորիա են այրել քայլելիս։

Սա մետաղադրամի մի կողմն է, բայց կա նաև մյուս կողմը: Վերջերս VTsIOM-ն ուսումնասիրություն է հրապարակվել ԱՊՀ տարբեր երկրների վերաբերյալ: Օրինակ եղել է հարց, թե ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանին: Եվ այդ հարցում Հայաստանը  զբաղեցրել է երրորդ տեղը վերջից, այսինքն Հայաստանից բացի վերաբերմունքն ավելի վատ է միայն Մոլդովայում ու Ադրբեջանում։ Իհարկե հայերի մեծամասնությունը դեռ դրական է վերաբերվում Ռուսաստանին, բայց դա արդեն նվազագույն մեծամասնություն է՝ ընդամենը 52 տոկոս։ Իսկ բացասականը արդեն ամբողջ 21 տոկոս է։ Հայաստանի համար դրանք աներևակայելի ու հրեշավոր թվեր են, քանի որ նախկինում նման հարցումներում Հայաստանը միշտ եղել է առաջին տեղում։ Եվ դա հասարակության արձագանքի արդյունքն է Ռուսաստանի առնվազն դանդաղկոտ դիրքորոշմանը։

Տեղի էր ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նվիրված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Հայաստանի տեսանկյունից այնտեղ հաջողությունը բավականին չափավոր է եղել, եղել են միայն ապաշրջափակման կոչեր, իրական միջոցներ չեն առաջարկվել։ Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը եղել է չեզոք և Ռուսական լրատվամիջոցներում, ինչպես կարելի է դատել, այս հանդիպումը անտեսվել է։

Բայց այդ ամենն ազդում է Հայաստանի ընդհանուր արձագանքի վրա։ Փաշինյանն ուղղակիորեն Ռուսաստանին է մեղադրում անգործության մեջ, ԱԺ նախագահ Սիմոնյանն ավելի պարզ է խոսում՝ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ չի կարող:

Այս դեպքում ֆրանսիացի կամ ամերիկացի քաղաքական գործիչները նույնիսկ կարիք չունեն ազդելու Փաշինյանի վրա։ Հայաստանի ներսում, եթե ոչ անձամբ ինքը, ապա գոնե իր կուսակցության անդամների շուրթերով նա հետևողականորեն հակառուսական ճշգրիտ քարոզչություն է իրականացնում։ Եվ դա այսօր չի սկսվել: Ընդ որում, ընդդիմությունն այս ամբողջ ընթացքում հայտարարում է, որ Փաշինյանի և Ալիևի դիրքորոշումները համընկնում են, այսինքն նրանք տանդեմով են հակադրվում ռուսական կոնտինգենտին։

Մինչդեռ վերջերս այդ պսևդոէկոլոգներն անգամ խաղաղապահների շարասյունը բաց չեն թողել։ Եվ դրանից հետո նրանք անմիջապես նորից հանդես են եկել հայտարարությամբ, որ ռուս խաղաղապահներն են փակում ճանապարհը։

Ադրբեջանն իրեն պահում է ճիշտ նույն տրամաբանությամբ, ըստ որի սկսվել է պատմությունն Ուկրաինայում։ Այսինքն ամեն օր ևս մեկ քայլ առաջ, ապա գնահատում ենք ռեակցիան, եթե կա արձագանքի բացակայություն, վաղը ճնշումը մի փոքր ավելի ենք ուժեղացնում։ Ռուսաստանի պասիվությունն այս իրավիճակում միայն խթանում է հակամարտությունը։

Իսկ հումանիտար իրավիճակը Լեռնային ղարաբաղում  սրվում է։ Միաժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն է այցելել  պսևդոէկոլոգների պիկետ։ Հայ հասարակությունը բարոյալքված է, իսկ Արևմուտքի ազդեցությունն ակնհայտ է։ Օրինակ բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրն էր բավականին բացահայտ թռել Երևան, և ինչ որ բանի մասին  պայմանավորվել, բայց կոնկրետ ինչի՞՝  ոչ ոք չգիտի։

Միևնույն ժամանակ, ֆրանսիական ազդեցությունն է նվազագույն։ Ֆրանսիայի Սենատի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Մակրոնի համար ուղղակի ձեռնտու է ակտիվություն ցուցաբերել, քանի որ Ֆրանսիան ավելիին դեռ պատրաստ չէ։

Փաշինյանն այժմ գտնվում է անկյուն քշված առնետի վիճակում, քանի որ, չնայած ամեն տեղից հնչող բոլոր աջակցության խոսքերին, դարձյալ, իրականում բացի Ռուսաստանից օգնող չի լինի, ամերիկացիները հիմա այլ գործերով են զբաղված, նրանց քիչ է հետաքրքրում Հայաստանը, Եվրամիությունն էլ հիմա ամբողջովին կապված է Ադրբեջանին՝ կպված էներգակիրների հետ։ Փաշինյանը Արևմուտքից որևէ իրական աջակցություն չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular