ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը գնում է ուժայինների հավատարմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինվորական ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար մեկ պաշտոնային դրույքաչափի չափով։ Այս մասին հայտնել պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ հայտարարելով, թե Ամանորյա տոներին ընդառաջ պարգևատրվել են նաև զինված ուժերի զինծառայողներ, ինչն աննախադեպ է։

Իհարկե, հրաշալի է, որ պաշտպանության նախարարությունը պարգևատրում է նաև հայկական բանակի զինծառայողներին, սակայն այս դեպքում էլ ինչպես և մյուս պետական գերատեսչությունների պարագայում գործ ունենք ոչ թե պետական նպատակային քաղաքականության, այլ ընդամենը զինված ուժերի զինծառայողների հավատարմությունը գնելու փորձի հետ, այլապես պաշտպանության նախարարությունը չէր սահմանափակվի միայն գործող զինծառայողներին պարգևատրելով, ավելին սեպտեմբերից հետո պաշտպանության նախարարությունը դադարեցրել է սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողների ընտանիքների վճարումները, անկախ կարգավիճակից, զինծառայողը զոհված է, թե անհետ կորած, և այդ ընտանիքները հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, ուստի, եթե իշխանություններն իսկապես ցանկանային դրական և ճիշտ քայլ անել, միայնակ չէին թողնի իրենց իսկ ապիկարության հետևանքով զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։

Բնականաբար, այդ ընտանիքներրը որևէ կերպ այլևս չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել գործող իշխանությանը, ընդհակառակը, խանգարում են իրենց գոյությամբ՝ անընդհատ հիշեցնելով փաշինյանական վարչախմբի ապիկարության մասին, փոխարենը այդ գումարները կարելի էր ուղղել զինծառայողների, ոստիկանների, փրկարարների, պատգամավորների, փաշինյանական վարչախմբի հավատարիմ այլ անձանց պարգևատրմանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաշալի հասկացել է, որ հանրության մի զգալի մասի՝ հատկապես ուժայինների հավատարմությունը, այնքան էլ թանկ չարժե։ Ընդսմին կոպեկներով կարելի է գնել այն և օգտագործել սեփական կարիքների համար։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular