ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ռուսաստանը սեփական անօդաչու սարքեր չունի, քանի որ դարձել է հումքային կցորդ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Pravda.ru–ն գրում է, որ  Հատուկ գործողության ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանը սեփական անօդաչու սարքերի խիստ կարիք ունի, և նա ստիպված է դրանք գնել Իրանում։ Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը Pravda.Ru-ի գլխավոր խմբագիր Իննա Նովիկովային բացատրել է, թե ինչո՞ւ մենք չենք սկսել մեր անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, և ինչպես է Ռուսաստանի իմիջը նպաստում Արևմուտքի միավորմանը։ 


Ըստ փորձագետի Ռուսաստանը սեփական անօդաչու սարքեր չունի, քանի որ դարձել է Արևմուտքի հումքային կցորդը:


Հարց.- Վլադիմիր Անատոլևիչ, ուկրաինական հակամարտությունում ՆԱՏՕ-ի երկրներին դիմակայելու համար Ռուսաստանը ստիպված է իրանական անօդաչու սարքեր գնել։ Ինչու՞ մենք չենք սովորել, թե ինչպես զանգվածաբար անօդաչու թռչող սարքեր ստեղծել 30 տարվա ընթացքում:


Պատասխան.–Որովհետև այս ամբողջ ընթացքում մենք ռեսուրսներ ենք վաճառում, այդ թվում գազ։ Բայց գազի վաճառքի հայեցակարգը ազգային ուղղվածություն չունի. ամբողջ հավելյալ շահույթն արտահանվում է արտերկիր առանց որևէ բան ներդնելու Ռուսաստանում։ Այս ընթացքում իրական տնտեսությունը մեռել է։ Նույն գազային արդյունաբերությունը եկամուտների հաշվին կարող էր անցնել ինքնաբավության, այսինքն սեփական սարքավորումների արտադրություն այդ ոլորտի համար։ Բայց մենք գազ ենք մղում և հետո այդ գումարով գերմանական և ամերիկյան սարքավորումներ ենք գնում նույն բանի համար։ Արատավոր շրջան է: Ռուսաստանը դարձել է Արևմուտքի հումքային կցորդը, և կառավարությունը լավ է վերաբերվել դրան:

Իսկ հիմա պարզվել է, որ 2011 թվականից մենք չենք կարողանում սեփական անօդաչու թռչող սարքեր արտադրել։ Դա մեր արդյունաբերության մակարդակն է։ Մենք պարտվեցինք Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմում, որը իբր պատերազմ էր Ադրբեջանի և Հայաստանի միջև, բայց իրականում ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Այդ պատերազմում հաղթեցին թուրքական անօդաչու սարքերը։ Մենք ոչ մի անօդաչու թռչող սարք չունենք, այն գնել ենք Իրանից: Հիմա եվրոպացիները դրա համար պատժամիջոցներ կկիրառեն Իրանի նկատմամբ, իսկ թե վաղն ինչ կլինի՝ հայտնի չէ։ Ավելին, 2011 թվականից այդ սարքերի արտադրության համար միլիարդներ են հատկացվել։ Բայց այդ միլիարդները թալանվել են, տարվել են Բրիտանիա։ Մարդիկ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, առանձնատներ են գնել Բրիտանիայում և հանգիստ աշխատում են բրիտանական հետախուզության համար։


Հարց.–G20-ը տեղի կունենա նոյեմբերին։ Պուտինը կխոսի, բոլորը կծափահարեն նրան: Ի՞նչ աշխատանք է անելու Ռուսաստանն այնտեղ։ Կա մի հույս, որ Արևմուտքը արագ փտում է, ԱՄՆ– ԵՄ հարաբերություններում խնդիրներ կան:


Պատասխան.–Բայց ես վստահ չեմ, որ դրանք կքանդվեն: Այո, խնդիրներ ունեն, կվերակառուցեն։ Բայց նրանք առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում իրենց համար գաղափարախոսություն են մշակելու՝ կվերաձևավորեն թշնամու կերպարը։ Ժամանակին Խորհրդային Միությունը կար որպես չարիքի կայսրություն, և այդ տեսության հիման վրա նրանք բարձրացրին ողջ Արևմուտքը։ Հետո որոշ ժամանակ չգիտեին, թե ինչ անել Ռուսաստանի հետ, ինչը թույլ տվեց նրանց սեփականաշնորհել ամենաշահութաբեր կտորները։ Հիմա հասկացել են, որ ոչինչ այնպս չի միավորում, ինչպես ընդհանուր թշնամու առկայությունը։

Դեռ վաղ է Չինաստանից թշնամի սարքելը, Հյուսիսային Կորեայից չստացվեց, բայց Ռուսաստանի դեպքում դա աշխատում է, մանավանդ որ մեր արտաքին քաղաքականությունը մի քանի անգամ հաստատել է, որ իրենք հարմար են մտրակվող տղայի դերի հարմար։ Այո, բոլորը ներքին հակասություններ ունեն՝ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, ԱՄՆ, բայց արտաքին քաղաքականության և ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի, հետ կապված բոլորը մի կարծիքի են– Կարթագենը պետք է կործանվի։ Այսինքն Ռուսաստանին պետք է իր տեղը դնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular