ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբն ուզում է սահմանափակել համացանցը․ հերթական անհեթեթ առաջարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարաությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել օրենքում։ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի կայքում և այն վերաբերում է ինտերնետ հասանելիության էլեկտրոնային մամուլի սոցիալական ցանցերի և հավելվածների մասնակի կամ ամբողջական արգելափակմանը։ Ընդունվելու դեպքում Կառավարությունը կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, այն ամենը ինչ կապված է համացանցի հետ և կարող է համարվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին։ 


Այն, որ փաշինյանական իշխանությունը, որտեղ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են լրագրողները, վաղուց այլևս խնդիրներ ունի մամուլի հետ, գաղտնիք չէ, իսկ արցախյան 44- օրյա պատերազմի ժամանակ հանրային կոմունիկացիայի խայտառակ մակարդակը, որ հանգեցրեց լրջագույն խնդիրների Հայաստանում, որևէ մեկի համար նույնպես գաղտնիք չէ։ 


Համացանցը սահմանափակելու օրինագծի լուրից հետո նույնիսկ Նիկոլ Փաշինյանին լոյալ իրավապաշտպաններն են արձանագրում, որ պատերազմի պարտության դասերը քաղելու փոխարեն իշխանությունները մտածում են, որ իրավական առումով ամեն ինչ ճիշտ լինի։

«44-օրյա պատերազմի ժամանակ իշխանությունը որոշեց գնալ գրաքննության ճանապարհով և արդյունքում ամբողջությամբ վարի տվեց հանրային կոմունիկացիան, դեզերտիրների պատմած չափազանցեցված պատմությունների արդյունավետ տարածումը և ռազմաճակատ գնացողների մանուշակագույն պատկերացումները տապալված հանրային կոմունիկացիայի դրսևորումներից էին, որքան էլ, որ հակադիր էին, երևի կարելի է չբացատրել, թե այդ հանրային կոմունիկացիայի տապալումը որքան մեծ ներդրում ունեցավ պարտության մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոնիսյանը։ Ընդ որում նա որպես հանրային կոմունիկացիայի հաջողված օրինակ ներկայացնում է Ուկրաինան, որտեղ բոլորը մանրամասն գիտեն, թե ինչ է տեղի ունենում և թշնամական նարատիվները որևէ մեկը չի կարողանում ներմուծել ուկրաինական միջավայր, մինչդեռ Հայաստանը լրջագույն պարտություն կրեց առաջին հերթին տեղեկատվական դաշտում, որն էլ փոխակերպվեց ռազմական պարտության։ 


Փաշինյանական վարչախումբը այդպես էլ չի գիտակցում, թե նոր պատերազմի դեպքում համացանցի փակումը այնքան էլ արդյունավետ միջոց չէ, այլ ընդհակառակը լուրջ հնարավորություններ կտա թշնամուն, ավելի արդյունավետ տարածել սեփական նարատիվները, խուճապի մատնել հայ հանրությանը, արդյունքում կրկին աղետի հանգեցնել Հայաստանի Հանրապետությանը։

Ահա սա է, որ որևէ կերպ չի տեղավորվում փաշինյանական ապիկար և տգետ կառավարիչների ուղեղում։

Էլինա Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular