ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախկին ռուսաստանցի միլիարդատերը ստիպել է Բաքվին նյարդայնանալ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vz.ru-ն գրում է, որ  ոչ վաղ անցյալում ռուս խոշոր գործարար, ներկայումս Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «Ղարաբաղի տարածքը լքելու պահանջին»։ «Սա իմ տունն է»,- ասել է Վարդանյանը ավելացնելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ Բաքվի պահանջով պետք է լքի Արցախը։


Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արձանագրային ասուլիսում նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը Վարդանյանին հրապարակավ անվանել էր «խորթ տարր» Ղարաբաղում և նրա գործունեությունը որակել որպես «հանցավոր- արկածախնդրային»։ Ըստ նրա «Վարդանյանը խոչընդոտում է տեղի բնակչության վերաինտեգրմանը, քանի որ մինչ նրա հայտնվելը արդեն կաին դրական շփումներ ու նախագծեր»։ Ի պատասխան Սերգեյ Լավրովն ասել է, որ «Պարոն Վարդանյանը ՌԴ-ի հետ կապ չունի, նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ, իսկ Ղարաբաղ գնալու նրա որոշման հետ մենք  գործ չեն ունեցել, չունենք և չենք ցանկանում ունենալ»։


Ռուբեն Վարդանյանը, ով 2021 թվականին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղն էր զբաղեցնում, մի քանի ամիս առաջ է մեկնել Ղարաբաղ և սկսել ղեկավարել կառավարությունը։ Ըստ նրա «հայերը դարձել են անտարբեր, նրանք իրենց լքված են զգում» և կոչ է արել «աշխարհի բոլոր հայերին վերադառնալ՝ օգնելու Արցախին»։

Պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանն, իրոք, կրթական և բարեգործական ոլորտում իր գործունեությամբ լայն ճանաչում ունի ողջ աշխարհում։ Վարդանյանին «սխալ օլիգարխ» են անվանում ցուցադրական շքեղությունը սկզբունքորեն մերժելու, ավանդական արժեքներին հավատարիմ մնալու և այսպես կոչված «Դիլիջանի դպրոցից» ​​մինչև Սկոլկովո ուսումնական կենտրոն դաստիարակչական և կրթական ուղղահայաց ստեղծելու պատճառով։ Նա ծնվել է Երևանում՝ պրոֆեսորների ընտանիքում, սովորել է Մոսկվայի պետական ​​համալսարանում, սակայն ընդգծում է, որ իր մայրական տատիկներից մեկը Ղարաբաղի Հադրութից է։ Իսկ ընդանրապես նրա գերդաստանը ծագումով Արևմտյան Հայաստանից է եղել (ներկայիս Թուրքիա) և գրեթե բոլորը սպանվել են 1915 թվականի հայերի ջարդերի ժամանակ։ Ողջ է մնացել միայն նրա պապը, ով թաքնվելով ամերիկյան կացարանում սթրեսի պատճառով չի կարողացել հիշել իր ազգանունը։ Նրան հարցրել են.

«Ի՞նչ է քո հոր անունը»: Երեխան պատասխանել է. «Վարդան»: Ուրեմն ազգանունդ կլինի Վարդանյան։ Ռուբեն Վարդանյանը վերջին 20 տարիների ընթացքում փորձում է տարբեր մարդասիրական ծրագրեր կազմակերպել Հայաստանում երբեք չմտնելով Երևանի բուռն քաղաքական կյանքի մեջ։ Նույնն է անում նաև նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, որը մինչ օրս վերահսկում է «Դիլիջանի դպրոցը» իր ողջ կրթական շղթայով։ Նրանց ավագ որդին՝ Դավիթը, 2016 թվականին կամավոր  ծառայել է հայոց բանակում և հայտնվել հենց «ապրիլյան պատերազմում», ինչը Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, մեծ ցնցում է եղել իր համար որպես մայր։ Նախ Դավիթը այն ժամանակ սովորում էր Լոնդոնում և կարող էր չծառայել։ Եվ, երկրորդը, մոսկովյան շրջանի հրեա մայր ունենալու դեպքում ոչ ոք հայրենասիրության պակասի համար չէր նախատի մի երիտասարդի, ով ողջ կյանքում ապրել է Մոսկվայում։ Բայց ընտանիքում հայրենասիրական դաստիարակությունն է տիրել։ Վերոնիկա Զոնաբենդը այդպես էլ չի սովորել հայերեն խոսել, բայց իրեն համարվում է «հայուհի by default» (հայուհի   լռելայն): Այդ տիպիկ «հարսնացուն հյուսիսից» ի վերջո դարձել է հայ հայրենասիրության տիպար։
Բաքվում բազմաթիվ դավադիր խոսակցություններ են պտտվում Վարդանյանի պետնախարար նշանակվելու և դրան զուգահեռ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու շուրջ։

Ամենատարածվածը այն է, որ Մոսկվան նման կերպ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի գրեթե անեքսիան։ Նման խոսակցությունները հայտնվել էին դեռ ռուս խաղաղապահների առաջին մուտքից անմիջապես հետո։ Իսկ Ռուբեն Վարդանյանը շատ հարմար կերպար է, որպեսզի այս խոսակցությունները երկրորդ կյանք ստանան և կենտրոնացված ձևով դուրս գան օպերատիվ տարածք դիվանագիտական ​​դեմարշների տեսքով։ Միևնույն ժամանակ, Բաքուն դժվար թե զգուշանա միլիարդատեր Վարդանյանի ֆինանսական հնարավորություններից։ Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ոչ մի գումար էլ չի օգնի։ Այնտեղ հիմա, որքան էլ որ ներդրումներ կատարես, նույնն է թաղես հողում: Քանի դեռ չեն լուծվել հիմնական քաղաքական խնդիրները, այդ թվում՝ ճանապարհների հսկողությունն ու սահմանագծումը, ոչ մի փող էլ չի օգնի։


Բաքուն կարծում էր, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց և Ստեփանակերտի ու Երևանի վրա մշտական ​​ճնշումներով հայերը ստիպված կլինեն քաղաքական ոլորտում գնալ զիջումների, ընդհուպ մինչև միացյալ վարչակազմի ստեղծումը, որն ինքնաբերաբար կհանգեցներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության կորստի և հայկական ինքնավարության կրճատմանը մինչև այնպիսի դեկորատիվ տարրեր, ինչպիսիք են ֆոլկլորային անսամբլները և մեկ կամ երկու վերահսկվող հայալեզու թերթերը։ Եվ հիմա հայտնվել է «այդ մոսկվացին»։ Նա խոսում է հայրենասիրությունից, միասնությունից, նա նոր դեմք է, երևանյան ոչ մի սկանդալների հետ կապված չէ, հայի համար իդեալական կենսագրությամբ է, անբասիր է ընտանիքով ու պահվածքով։ Հասկանալի է, որ անգամ Երևանում քչերն են ոգևորված նրանով, էլ չասենք Բաքվի մասին, որն արագ հասկացավ իր ծրագրերին սպառնացող վտանգը և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու տարօրինակ որոշում կայացրեց։ Պարզվեց, որ դա իզուր է, նա արդեն ՌԴ քաղաքացի չէ: 


Ինչ վերաբերում է Բաքվի անդրադարձներին Վարդանյանի «հանցավոր-արկածախնդիր» գործունեությանը, ապա այդ գործունեությունը ավելի շուտ ինքնասպանություն է նման։ Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղի ներկայիս ողբերգությունը հոգեբանորեն ավելի բարդ է, քան ռուսների համար Ուկրաինայում հատուկ գործողությունը։ Եվ եթե Բաքուն Վարդանյանի կերպարում տեսել է այնպիսի սարսափելի վտանգ, որ նրա մասին խոսակցությունը հասցրել է ԱԳՆ հրապարակային հարթություն, ապա, ամենայն հավանականությամբ, այստեղ խոսքը «Ռուսաստանի կողմից Ղարաբաղի բռնակցման մասին» ֆանտոմային վախերը չեն։ Այստեղ ինչ որ ներքին կասկածներ կան սեփական ուժերի նկատմամբ։ Կասկածներ կան «բլիթի ու մտրակի» և սողացող ասիմիլացիայի քաղաքականությամբ Լեռնային Ղարաբաղը  «մարսելու» ունակության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular