ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիր՝ Բերձորի միջանցքի բացման դիմա՞ց. Փաշինյանը շտապում է ավարտել «պարտիան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բերձորի միջանցքի փաստացի շրջափակման ֆոնին կառավարության այսօրվա նիստը աչքի ընկավ ռուս խաղաղապահ զորախմբի դեմ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հասցեական մեղադրանքներով: Հայաստանի իշխանությունները այլևս չեն էլ թաքցնում, որ վիճակի գլխավոր մեղավոր և պատասխանատու են համարում հենց ռուսական կողմին:

Ուշագրավ է, որ ռուսական կողմից պատասխանը չուշացավ: Նախ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այնուհետև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեցին, որ ռուս խաղաղապահ առաքելությունը կատարում է իր վրա դրված պարտականությունները ողջ ծավալով և նման մեղադրանքները անընդունելի են:

Այս հեռակա կրակոցների փոխանակումից հետո հայտնի դարձավ, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել վաղը Մոսկվայում նախատեսված ԱԳՆ նախարարների եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում պետք է քննարկվեր ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը:

Թեև հայկական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, Փաշինյանի այսօրվա խոսքերից պարզ է դառնում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու գաղափարից իշխանությունները այնուհանդերձ չեն հրաժարվել և ցանկանում են դա անել մինչ տարեվերջ: Մինչդեռ շաբաթներ առաջ ելույթ ունենալով ԱԺ-ում նույն Փաշինյանը հայտարարում էր, որ մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելը գրեթե անհավանական է: Ի՞նչ փոխվեց: Փաշինյանը կրկին օրակարգ է բերում խաղաղության պայմանագիր ստորագրելու թեզը Ռիչարդ Մուրի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ավելին, հայկական կողմը բացում է փակագծերը, թե ինչ առաջարկներ է ներառել այդ պայամանագրի տեքստում: Դիցուք՝  առաջարկվել է այսպես կոչված գարանտորների ինստիտուտ, միջազգային կազմակերպությունների, պետությունների կողմից՝ որպես երաշխավոր, այսինքն՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ։ Դա կկարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Նաև առաջարկ է եղել, որ մեխանիզմ ստեղծվի միջազգային դատարան դիմելու։ 

Այսինքն` ակնհայտ է, որ հայկական կողմի առաջարկները հակասում են Մոսկվայի նպատակներին՝ կապված տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու հետ: Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի այս տեսքով, ապա ռուս խաղաղապահները ստիպված են լինելու լքել Արցախը, իսկ նրանց փոխարեն գարանտ են դառնալու այսպես կոչված` միջազգային ինստիտուտները: Փաստացի այն կազմակերպությունները, որոնք 11 օր շարունակ լռում են և աչք են փակում Բերձորի միջանցքի շրջափակման և Ադրբեջանի կողմից՝ ստանձնած պարտավորությունները խախտելու վրա: Սա, սակայն, չի կանգնեցնում Փաշինյանին և թիմակիցներին և, կարծես թե, նրանք հակված են մինչև տարեվերջ ամեն գնով ռուսական կողմին դուրս մղել տարածաշրջանից, համենայնդեպս պաշտոնական հռետորաբանությունը և Մոսկվայի նյարդային արձագանքը հենց այդ մասին է վկայում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular