20 հետաքրքիր փաստ կնոջ սեռական օրգանի մասին, որոնք պետք է իմանա իգական սեռի ցանկացած ներկայացուցիչ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿնոջ մարմնի ամենազգայուն մասը հեշտոցն է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հաճախ ստիպում է անհանգստանալ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 փաստ հեշտոցի և դրա հետ կապված ամեն ինչի մասին, որոնք պետք է իմանան բոլոր կանայք:
1. Դաշտանային ցիկլը միջինում տևում է 28 օր:
2. Պետք չէ անհանգստանալ դաշտանի օրերին շատ ուտելու համար, քանի որ դա ցիկլի մասն է կազմում: Կինն ավելի քիչ է ուտում ձվազատման ժամանակ:
3. Ձվազաման ժամանակահատվածը կազմում է մոտ 14 օր՝ սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից և կարող է տևել մինչև 7 օր:
4. Եթե կինը ցանկանում է հղիանալ, ապա պետք է սեքսով զբաղվի ձվազատման ժամանակ: Հակառակ դեպքում հարկավոր է խուսափել առանց պաշտպանվելու սեքսով զբաղվելուց:
5. Կանայք սեքսուալ առումով ավելի ակտիվ են դաշտանային ցիկլի ձվազատման ժամանակահատվածում:
6. Սեռավարակները կարող են փոխանցվել նաև օրալ սեքսի միջոցով, ուստի կասկածների դեպքում հարկավոր է խուսափել օրալ սեքսից կամ պահպանակ օգտագործել:
7. Հեշտոցի սնկային վարակները կարող են պայմանավորված լինել կոպիտ սեքսով, հորմոնալ հակաբողմնավորիչներով, շաքարային դիաբետով, սափրելով և այլն:
8. Խոնավությունը հիանալի միջավայր է սնկերին բազմացման համար, ուստի լոգանք ընդունելուց հետո հարկավոր է շատ լավ չորացնել սեռական օրգանները, իսկ ամռանը կրել շրջազգեստներ ու կիսաշրջաղգեստներ: Բացի այդ, լողափից վերադառնալիս հարկավոր է հագնել չոր հագուստ:
9. Սեքսից հետո միզելը շատ օգտակար սովորություն է, որն օգնում է կանխել սնկային վարակների տարածումը:
10. Բամբակը լավագույն գործվածքն է հեշտոցի համար, ինչպես նաև առանց հոտի ու հավելումների օճառը:
11. Բիկինիի հատվածի մազերից ազատվելու համար գոյություն ունի մի քանի եղանակ: Կարելի է դրանք սափրել, կատարել մեղրամոմով կամ լազերային մազահեռացում: Զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ սնկային վարակներից խուսափելու համար:
12. Առաջին սեքսը, ամենայն հավանականությամբ, կարող է ցավոտ լինել: Բացի այդ, կարող է նկատվել մի փոքր արյուն: Կուսաթաղանթը բարակ մեմբրան է, որը կարող է վնասվել նույնիսկ կուսությունը կորցնելուց առաջ: Կուսաթաղանթը կարող է պատռվել մատների, որևէ իրի կամ տամպոնի պատճառով:
13. Պահպանակից բացի, ոչ մի այլ հակաբեղմնավորիչ չի կարող պաշտպանել վեներական հիվանդությունից:
14. Հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունման դեպքում հարկ է հիշե, որ դրանք կարող են առաջացնել այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են մարմնի քաշի ավելացումը, տրամադրության տատանումն դեպրեսիան:
15. Մյուս տեսանկյունից, հակաբեղմնավորիչները կարող են նաև մաքրել մաշկը և մեղմել դաշտանային ցավերը:
16. Ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել հակաբեղմնավորիչներիօգտագործել ամսվա կեսին: Եթե նույնիսկ կինը դժգոհ է այդ հաբերից, ապա միևնույն է պետք է ավարտի դրանց ընդունումն այդ ամիս և միայն դրանից հետո փոխի հաբերը, հակառակ դեպքում կարող է առաջանալ հորմոնալ խանգարում:
17. Հակաբեղմնավորիչ դեղահաբերի փոխարեն կարելի է կատարել նաև հակաբեղմնավորիչ պատվաստումներ: Ներարկումներն իրականացվում են 3 ամիսը մեկ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ: Պատվաստումների համար օգտագործվում է պրոգեստին հորմոն, որը ճնշում է ձվարանների աշխատանքը:
18. Կարելի է նաև օգտագործել ներարգանդային հակաբեղմնավորում, որը կարգավորում կանանց ծնելիությունը: Այն T-անման մի իր է, որը տեղադրվում է արգանդի խոռոչում:
19. Գոյությունն ունի ներարգանդային հակաբեղմնավորիչների երկու տեսակ՝ հորմոնալ ու պղնձյա: Հորմոնալների ազդեցությունը տևում է 3-5 տարի, իսկ պղնձյաներինը՝ 10 տարի:
20. Հորմոնալ ներարգանդային միջոցները որոշ կանանց մոտ առհասարակ ճնշում են դաշտանը կամ դարձնում են այն կարճատև: Պողպատյա ներարգանդային հակաբեղմնավորիչների դեպքում դաշտանն ավելի երկարատևո ու ցավոտ է լինում:
Նյութի աղբյուրը՝ misstits.ru