ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասա մասնագիտությունդ, ասեմ` ինչպիսին ես անկողնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեքսոլոգները համոզված են, որ մարդու սեքսուալությունն ու խառնվածքը զգալիորեն կապված են այն գործի հետ, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Մարդը գիտակցաբար է մասնագիտություն ընտրում, իսկ ընտրության վրա ազդում են անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկությունները և հակվածությունները:

Հետևաբար, կարելի է պնդել, որ ճիշտ տեղին է«Ասա ինձ քո մասնագիտությունը, և ես կասեմ՝ ինչպիսի մարդ ես դու»: Ավելին՝ ինչպիսի մարդ ես դու անկողնում: Զինվորական: Այն մարդուն, ով սովոր է ենթարկվել հրամանների և ողջ կյանքն անցկացնել զինվորական քայլերգի ռիթմով, դժվար թե որևէ հնարամտություն ու անակնկալ գործողություններ բնորոշ լինեն: Իհարկե, դա չի նշանակում, որ նման տղամարդու հետ սեքսն անպայման անհետաքրքիր կլինի, բայց անկրկնելի քնքշանքներ և նուրբ սեքսուալ խաղեր նույնպես պետք չէ սպասել:

Շատ զինվորականներ ուսադիրի ամեն մի աստղի հետ «ձեռք են բերում» նաև չափազանց ընդգծված ինքնագոհունակություն և սեքսուալ ունակությունների գերարժեքավարում: «Պարոն հրամանատարի» հետ հայտնվելով անկողնում՝ կինը կարող է նկատել, որ երկրորդական, շատ դեպքերում՝ ենթակայի դեր է կատարում, ինչը փոխհատուցվում է կնոջ համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներով՝ զինվորականի սեքսուալ դիմացկունությամբ և ֆիզիկական լավ պատրաստվածությամբ:

Համակարգչային մասնագետ: Այս մասնագետների սեքսուալ վարքագծի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի երկու մասով՝ ինչով մտածում են և ինչի վրա նստում են: Գաղտնիք չէ, որ «համակարգչային հանճարները» առանձնանում են իրենց ճկուն մտածելակերպով: Նրանց հատուկ է համակարգված դատողությունը, որոշակի ալգորիթմի հետևելու սովորությունը: Եվ հենց այդ՝ սեքսուալության առումով անտեղի և ավելորդ մտածկոտությունն էլ նրանց հաճախ դարձնում է ձանձրալի զուգընկեր: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ նրանցից շատերը նախընտրում են վիրտուալ, ոչինչ չպարտավորեցնող հարաբերություններ և նույնիսկ՝ նման սեքս:

Նստակյաց կենսակերպը, որը կարող է դառնալ պրոստատիտի, սեքսուալ ցանկության նվազման և այլ տհաճ երևույթների պատճառ, ժամանակի ընթացքում անգթորեն դժգունացնում է նրանց սեքսուալ կյանքը: Քաղաքական և հասարակական գործիչ: Այն մարդիկ, ովքեր այստեսակ գործունեությամբ են զբաղվում, կարողանում են դուր գալ, տպավորություն թողնել և նրանց համար դժվար չէ գրավել կանանց ուշադրությունն ու համակրանքը: Սեքսի ժամանակ այս ոլորտի տղամարդիկ զգայուն են, ակտիվ, բայց հիմնականում գործում են «ոչ թե որակ, այլ քանակ» սկզբունքով:

Նրանց սեքսը հիշեցնում է նախընտրական քարոզարշավ.«մինչև»-ը խոստումնալից է, իսկ«հետո»-ն՝ հիասթափեցնող: Ղեկավար: Այս մարդկանց բնորոշ է գործին պատասխանատվությամբ մոտենալը, դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելը, կշռադատված որոշումներ կայացնելը և հետևանքների մասին մտածելը: Մշտական և երկարատև սթրեսային վիճակները չեն կարող չանդրադառնալ նրանց ինտիմ կյանքի որակի վրա: Ղեկավար մարդիկ հաճախ էրեկցիայի թուլացման հետ կապված խնդիրներ են ունենում: Այս ոլորտի տղամարդիկ հաճախ հայտվում են «սեքսուալ փակուղում»:

Հոգնած պետը ցանկանում է հանգստանալ սիրելի կնոջ գրկում: Բայց վերջինս, ով սովոր է նրան միշտ ժիր տեսնել, ակնկալում է ակտիվ սեքուալ վարքագիծ: Արդյունքում ուժասպառ տղամարդը ստիպված է վերջին ճիգերն օգտագործել և «հերոսի» կոչումը ինչ-որ մի կերպ պահպանել: Կամ էլ պարզապես ստիպված է լինում խուսափել սեքսից՝ պատճառ բերելով զբաղվածությունը և հոգնածությունը: Ղեկավար տղամարդկանց սեքսուալ վարքագծին բնորոշ է նաև բնական կամ արհեստական, բայց մշտական ցանկասիրությունը:

Նույնիսկ ամենաանօգնական տղամարդը, երբ իր դռների վրա փակցնում է «պետ» մակագրությունը, վերածվում է Կազանովայի և սկսում ենթակա կանանց հետ սիրախաղով զբաղվել: Դա ընդամենը բարձր աստիճանի հաստատման մի ձև է, բոլորին իրենց տեղը ցույց տալու և սեփական իշխանությունն ապացուցելու ենթագիտակցական ձգտում: Երգիչ, դերասան: Այս մասնագիտությունները, սովորաբար, ընտրում են այնպիսի տղամարդիկ, որոնք սեքսում չեն վախենում համարձակ փորձարկումներից, իսկ հանգիստ և սահմանափակ կյանքը հաստատ նրանց համար չէ: Նրանց հիմնական սկզբունքն է’ «Տղամարդը սիրում է աչքերով» արտահայտությունը: Ընդ որում, խոսքը ոչ միայն զուգընկերուհու արտաքին տեսքի մասին է: Դերասան տղամարդը սիրում է, երբ սեքսը գեղեցիկ ընթացք է ունենում և ճաշակով կազմակերպված լինում:

Նմանատիպ տղամարդու ննջարանի բաղկացուցիչ մասն է հայելին: Այն օգնում է սեքսի ժամանակ ստանալ ոչ միայն ֆիզիկական, այլև էսթետիկ հաճույք: Ձեռներեց (բիզնեսմեն): Բիզնեսը, ինչպես հայտնի է, թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Դաժանությունն ու վճռականությունը, որոնք այս ոլորտի տղամարդիկ ստիպված են լինում դրսևորել բիզնեսում գոյատևելու համար, հաճախ արտացոլվում են նաև նրանց սեքսուալ վարքագծի մեջ: Մի դեպքում տղամարդը շարունակում է հետևել ավանդական սովորույթին և իշխում է սիրային մենամարտում, իսկ մյուս դեպքում տղամարդը նախաձեռնությունը տալիս է զուգընկերուհուն: Նրա կրքերի սահմանները սկսվում են «հեծյալուհու» դիրքից և ավարտվում սադոմազոխիստական խաղերով: Նրա բիզնեսի ծաղկումը, որքան էլ ցավալի է, կարող է վկայել ոչ այնքան բարձր սեքսուալ պահանջների մասին:

Բիզնեսմեն տղամարդը աշխատում է գիշեր-ցերեկ’ մոռանալով մարդկային սովորական ուրախությունների մասին, որոնցից մեկը սեքսն է: Ահա այսպես, աննկատ ու աստիճաբար ինտիմ կյանքը մղվում է երկրորդ պլան, իսկ արմատացած սխալը հետագայում չափազանց դժվար է լինում ուղղել: Գոյություն ունի նաև մեկ այլ տարբերակ, երբ տղամարդը, անընդունակ լինելով լիարժեքորեն վայելել ինտիմ կյանքը (էրեկցիայի թուլացում, սեռական ցանկության նվազում և այլ խանգարումներ), իր այդտեսակ խնդիրներից «թաքնվում է» աշխատանքի մեջ: Նրա կյանքում մեկ այլ կիրք է հայտնվում, որը ոչ միայն փող է բերում, այլև բավարարվածության զգացում: Գիտնական: Այն տղամարդը, ով մեր օրերում իրեն թույլ է տալիս գիտությամբ զբաղվել, միանգամայն յուրօրինակ բնավորություն ունի: Մշտապես ծանրաբեռնված լինելով ինչ-որ գաղափարներով’ նա հաճախ է կտրվում երկրային կյանքից:

Նա զուգընկերուհուն կարող է զարմացնել այն բանով, որ, օրինակ, իր 29 տարեկան հասակում փորձ է կուտակել միայն զգացմունքների ոլորտում, իսկ գործնականում բացարձակ անզոր է ու անփորձ: Սեքսոլոգները վաղուց են հաստատել, որ որքան բարձր է ինտելեկտը, այնքան շատ են դժվարությունները անկողնում: Հենց այդ պատճառով էլ դոկտորական աստիճանով տղամարդը հաճախ սեքսում կարող է զիջել նույնիսկ դպրոցը չավարտածին: Սակայն դա չի նշանակում, որ նա ավելի թույլ է, պարզապես նրա սեքսուալ ապրումներն են ավելի բարդ և բովանդակալից: Այնուամենայնիվ, անվիճելի է, որ այդպիսի տղամարդիկ օժտված են յուրահատուկ քնքշությամբ և ռոմանտիզմով: Եթե որևէ խնդիր է առաջանում, ապա այդտեսակ տղամարդիկ իրենց երկակի կարող են պահել:

Մի դեպքում կարող են ընդհանրապես ուշադրություն չդարձնել նման մանրուքների, մյուս դեպքում էլ կարող են հարցին իսկական հետազոտողի պես մոտենալ’ հավաքել տվյալներ, դրանք հանգամանորեն վերլուծել և որևէ անակնկալ և «հանճարեղ» բացահայտում անել: Օրինակ՝ «Սիրելիս, ես եկա այն եզրակացության որ մենք իրար չենք համապատասխանում»: Մասնագիտությունը՝ մասնագիտություն, բայց առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ է ասում Ձեր հոգին: Լսեք նրա ձայնը:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular