ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանի հարավում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել․ ԶԼՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անհայտ հիվանդության բռնկումը երկու երեխայի կյանք է խլել Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է TOLO news հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանում իշխանության եկած արմատական ​​Թալիբան շարժման կառավարության կողմից ստեղծված առողջապահության տեղական վարչության ղեկավարին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ օրական առնվազն 80 մարդ է վարակվում նահանգի արևելքում գտնվող Շաջոյ շրջանում, և երկու երեխա մահացել է։ Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, չի նշվում։ Բժիշկները որպես վարակի հիմնական ախտանիշներ նշում են ուժեղ ջերմությունը և արյունահոսությունը բերանից ու քթից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular