ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմ Ջանջուղազյանի «բացահայտումները» գրվում են սառույցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա մարտ ամսին Հաշվեքննիչ պալատի նախագահ էր ընտրվել ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Դիտարկենք, թե այս ժամանակահատվածում ինչով է աչքի ընկել վերջինիս գլխավորած կառույցը:
 
Դիցուք՝ Ջանջուղազյանը նշանակումից գրեթե անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության համաձայն՝ առողջապահության նախարարությունն ունեցել է 36 միլիոն 192 հազար 300 դրամի գերածախս: Նախարարության ներկայացուցչի պարզաբանմամբ՝ դա պայմանավորված է պլանավորվածից ավելի շատ անձանց արձակուրդ և արձակուրդային գումարներ տրամադրելու հետ, քանի որ նախորդ ժամանակահատվածում նրանք հնարավորություն չեն ունեցել արձակուրդ գնալ: Այս բացահայտումներն այնքանով են ուշագրավ, որ գաղտնիք չէ` ՀՊ ներկայիս նախագահ Ատոմ Ջանջուղազյանը և Արսեն Թորոսյանը, ում ղեկավարման ընթացքում էլ կատարվել է գերծախսը, բավական լարված հարաբերություններ ունեին այն ժամանակ, երբ երկուսն էլ դեռևս նախարարի պաշտոն էին զբաղեցնում։ Արսեն Թորոսյանն ակնարկում էր, որ Ջանջուղազյանը նախկին է և հակահեղափոխական, ինչպես նաև պահպանողական հայացքների կողմնակից։ Իսկ Ջանջուղազյանը դեմ էր արտահայտվել Թորոսյի գլխավոր նախագծին` առողջապահության հարկ ներմուծելուն` պնդելով, որ դա ավելացնելու է քաղաքացիների հարկային բեռը և, ընդհանուր առմամբ, անիմաստ և ծախսատար ծրագիր է, ինչի հետ, անշուշտ, Թորոսյանը չէր համաձայնվել, ինչն էլ հանգեցրել էր երկու նախարարների գժտվելուն։
 
Ստուգումներ էին ընթանում նաև Սյունիքի մարզպետարանում։ Նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին արդեն փոխարինելու է եկել Ռոբերտ Ղուկասյանը: Պալատի կողմից իրականացվել է մարզպետարանի կողմից պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության հաշվեքննություն: Դեռ պարզ չէ, թե ինչպիսի արդյունքների կբերեն այդ ուսումնասիրությունները, սակայն մամուլը բազմիցս էր գրել մարզպետարանում առկա խնդիրների մասին:
 
Ջանջուղազյանի թիրախում այս ընթացքում հայտնվեց նաև էկոնոմիկայի նախարարությունը: Պարզվել է, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին:
 
Ինչպես երևում է` Հաշվեքննիչ պալատի նորանշանակ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը որոշել է սլաքները ուղղել իր թիմակիցների կողմը և վերհանել առաջին հերթին նրանց գերծախսերը և պարգևավճարները։ Մինչդեռ չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի օրերին հենց Ջանջուղազյանի ղեկավարած ֆինանսների նախարարությունում 73 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել։ Շատ լավ է, իհարկե, որ մյուս գերատեսչությունները գտնվում են խոշորացույցի տակ, սակայն հետաքրքիր է` կհերիքի՞ Ատոմ Ջանջուղազյանի դուխը և օբյեկտիվությունը` ուսումնասիրելու նաև իր կողմից պատերազմի թեժ պահին բաժանած միլիոնների հիմնավոր լինելու փաստը, թե ոչ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular