ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ԶԼՄ-ները շատ ավելի արմատական են դարձել ռուս խաղաղապահների հանդեպ․ Սկակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տվյալ դեպքում ոչ թե Ռուսաստանի հետ առճակատում է տեղի ունենում, այլ ինչ-որ միջադեպի որոնում։ Առճակատումը հետո կլինի։ Այս մասին NEWS.am-ին POWER FACTOR հաղորդաշարի շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

«Առայժմ Մոսկվա-Բաքու մակարդակով եղել են որոշ բանակցություններ, խոսակցություններ ամենաբարձր մակարդակով։ Ինչի մասին է խոսքը, մենք, իհարկե, չգիտենք, բայց առայժմ դա երկխոսություն է, այլ ոչ թե մենախոսություն՝ ե՛ւ այս, ե՛ւ այն կողմից։ Եվ, իհարկե, այս դեպքում Բաքուն կցանկանար, որպես տարբերակներից մեկը, կրկին, որ եթե ռուս խաղաղապահները զիջումների չգնան, տեղի ունենար միջադեպ, արյունահեղություն, բռնություն եւ, բնականաբար, հակամարտության գոտուց խաղաղապահների դուրսբերումը պահանջելու պատրվակ»,- նշեց ռուս փորձագետը։

Նրա խոսքով, լավ հայտնի է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները լիովին կախված են Ադրբեջանի իշխանություններից եւ սկսել են շատ ավելի արմատական արտահայտություններ անել ռուս խաղաղապահների մասին։

«Դա մի երկիր է, որը հեռու է ժողովրդավարությունից՝ բառի արեւմտյան ընկալմամբ։ Իհարկե, նրանք լիովին կախված են իշխանությունից, եւ խաղաղապահների մասին նրանց հայտարարությունների շեշտադրումը շատ է փոխվել։ Նրանք շատ ավելի արմատական են դարձել, հասել են ծայրահեղության, հասել են աբսուրդի, եւ, իհարկե, սա խաղաղապահներին վարկաբեկելու քաղաքականություն է ու նրանց դուրսբերման հարցը բարձրացնելուն պատրաստվել։ Իսկ այդ հարցը բարձրացնելու համար նախադեպ է պետք»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։

Ռուս փորձագետի կարծիքով, եթե Ադրբեջանը պատրվակ ունենա, եւ եթե Ռուսաստանը շարունակի զբաղված լինել իր համար ավելի կարեւոր այլ խնդիրներով, Բաքուն կարող է պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերում Լեռնային Ղարաբաղից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular