ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ավելացրել է խնձորի մատակարարումները Ռուսաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանից Ռուսաստան թարմ խնձորի մատակարարումների ծավալն այս տարի աճել է գրեթե 1,5 անգամ։ Արտահանվում են ինտենսիվ այգեգործությամբ աճեցված մրգեր։ Որպեսզի խնձորները ներկայանալի տեսք ունենան, դրանք դասավորված են անսովոր ձևով։ Այդ ամենը պարզել է МИР 24-ի թղթակից Լիանա Ազոյանը։


Տեսակավորման գծում Գալա սորտի խնձորներ են: Կարմրագույն, նույն չափի ու ձևի, առանց թերությունների։ Մեքենան օգնում է տեսակավորել դրանք: «Յուրաքանչյուր միրգ անցնում է հզոր տեսախցիկով, որը վայրկյանում ավելի քան 30 լուսանկար է անում՝ շտկելով բոլոր թերությունները և դասակարգելով դրանք ըստ ներկայանալիության և որակի»,- ասել է ձեռնարկության աշխատակից Ռազմիկ Եղիազարյանը։


Հայաստանում խնձորն աճեցնում են ինտենսիվ այգեգործությամբ։ Դա թույլ է տալիս տարեկան 70 հեկտարից հավաքել ավելի քան հազար տոննա բերք։ Սեզոնը սկսվում է օգոստոսին. Գալա տեսակի կարմիր պտուղներից հետո հասունանում է ոսկեգույն Գոլդենը, այնուհետև հասունանում են կանաչ գրենի Սմիթը և վառ կարմիր Ռեդ Դելիշեսը:

«Խնձորի այս չորս եվրոպական տեսակները մեզ մոտ լավ արմատավորվել են, իսկ հայկական արևն ու ջուրը մրգերին յուրահատուկ համ են հաղորդում։ Բոլոր տեսակները դիմացկուն են և ենթակա են պահպանման,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Վաչե Արսենը,- 0-ից պլյուս 2 աստիճան ջերմաստիճանի սառնարաններում խնձորը կարելի է պահել մինչև մեկ տարի, և ցանկացած պահի հնարավոր է մրգեր հասցնել հաճախորդներին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular