ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Դիտորդների թեման՝ առկախ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ անկախ ալիևյան, այսպես կոչված, «էկոակտիվիստներ» ակցիայի այս փուլի ելքից, թշնամական երկիրն անընդհատ սադրանքների է դիմելու՝ իր նախապայմանների կատարմանը հասնելու համար: Այնպես որ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինել նոր սադրանքների ու հանցագործությունների: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ՀՀ իշխանությունները քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության հարցի հետ կապված նոր գործիքակազմ կիրառելու հնարավորությունը։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները նախատեսում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկով: Ավելին, կան տեղեկություններ, որ այս թեմայով ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որը չի հրապարակայնացվել ու հանրայնացվել։ Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ դիտորդական առաքելության հետ կապված օրերս հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Կլաարը ՀՀ իշխանություններին տեղեկացրել է, որ առաքելությունը դուրս է գալու հայ-ադրբեջանական սահմանից, իսկ նոր առքելության թեման դեռևս «հում» է։

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը չի երկարաձգի Հայաստանում երկամսյա աշխատանքային առաքելություն իրականացրած ԵՄ դիտորդական խմբի մանդատը: Այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, Կլաարին իր անհանգստությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դիտորդների հեռանալը լուրջ քննադատության առիթ է հանդիսանալու հանրության շրջանում և թուլացնելու է ԵՄ դիրքերը բանակցային գործընթացում։ Մեր տեղեկություններով, Կլաարը պնդել է, որ ներկայումս ԵՄ-ն առաջ է գնում այդ մոտեցմամբ. նա անորոշ ձևակերպմամբ առկախ է թողել նաև նոր առաքելություն ուղարկելու թեման։ Հավելենք, որ, ըստ տեղեկությունների, ԵՄ դիտորդները ԳորիսՍտեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում երեկ դիտարկումներ են իրականացրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular