ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաներս իմ լույս աչքերն են, ո՞նց կլինի այսպես.Լիբանանահայի ձեռքից Հայաստանում խլել են երեխաներին

ԻՐԱՎՈՒՆՔ

Լիբանանահայ Ժակ Բաքարեջյանը դիմում է լրատվամիջոցներին՝ խնդրելով օգնել վերադարձնել իր երեխաներին:

Պարզվում է՝ 2010 թվականի դեկտեմբերին ամուսնացել է ՀՀ քաղաքացի Նաիրա Մկրտչյանի հետ, ունեցել են երկու դուստր, ովքեր ստացել են Լիբանանի քաղաքացիություն: 2015 թվականի մարտին եկել են Հայաստան՝ կնոջ ծնողներին տեսության: Վիճաբանություն է տեղի ունեցել, Ժակին վտարել են տնից:

Որոշ ժամանակ անց կինը դիմում է գրել Անձնագրային և վիզաների վարչությանը՝ սուտ տեղեկություն տալով երեխաների հոր մասին: Արդյունքում երեխաներին առանց հոր համաձայնության անօրինական անձնագրեր են տվել՝ նոր անուն ազգանունով:

Գործը հասել է դատարան:

«Այստեղ ոտնահարվել են մարդու իրավունքները: Քիչ-քիչ կասեն, որ երեխաներն էլ իմը չեն: Ո՞նց կլինի այսպես: Լսել եմ, այստեղ հաց գողացողին բանտ են տանում, բա սա՞: Երեխաներս իմ լույս աչքերն են , 5 տարի ձեռքերիս վրա մեծացրել եմ: Այնքան եմ կարոտել նրանց, չեք պատկերացնի»,-ասաց Ժակ Բաքարեջյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութն ավելի ուշ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular