Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 14֊ին թուրքմենական և ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան անդրադարձել է Լաչինի միջանցքի իրադարձություններին, գրում է ermenihaber.am-ը։
«Լաչինի միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է։ Այնտեղ ռուսները ևս խաղաղապահ առաքելություն ունեն, բայց մյուս կողմից, միջազգային իրավունքին էլ չի համապատասխանում, հակասությունն այն է, որ Ադրբեջանի սեփական տարածքի ընդերքից ռեսուրսներ են ապօրինի կերպով արդյունահանվում և վաճառվում։ Դա նշանակում է գողանալ Ադրբեջանի հարստությունները»,- նշել է Չավուշօղլուն։
Վերջինս արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում՝ համարելով դա «իրավացի»։
«Այդ իսկ պատճառով էլ մենք այս իրավացի պայքարում աջակցում ենք Ադրբեջանին»,- եզրափակել է Չավուշօղլուն։