ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … կոնյակ VSOP

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնյակը միշտ էլ համարվել է էլիտար խմիչք, և եթե այն արդեն սեղանին է դրված, ապա նշանակում է, որ դա ինչ որ տոնակատարության պատվին է: Ներկայումս նման ալկոհոլի տեսականու հետ կապված խնդիրներ չկան, և, հետևաբար, մարդիկ ավելի ու ավելի են սկսում ուշադրություն դարձնել գնված ըմպելիքի որակին և համին:


Այսօր շատ երկրների շուկաներում ամենապահանջված կոնյակը VSOP-ն է՝ Very Superior Old Pale-ն («հատուկ հնեցված գունատ»-ը): Այս հապավումով արտադրողները նշում են առնվազն չորս տարվա հնության սպիրտներից պատրաստված ըմպելիքը։ Ավելին, դա ֆրանսիական օրենսդրությամբ սահմանված նվազագույն հնեցման ժամկետն է։ Իրականում, այդ ալկոհոլային ըմպելիքը հաճախ պարունակում է անգամ 6-ից 12 տարվա միջին հնեցման սպիրտներ:


«Հատուկ հնեցված գունատ» անվանումը այդ կոնյակին տվել է Անգլիայի Գեորգ 4-րդ թագավորը 19-րդ դարի սկզբին։ Նա նման կերպ է անվանել արքունիքին մատակարարված կոնյակի խմբաքանակներից մեկը, որը նրան հատկապես է դուր եկել։ Այդ կոնյակը եղել է բարձրորակ և իսկապես գույնով «գունատ»։ Սկզբում ֆրանսիական VSOP հապավումով սկսել են անվանել բոլոր այն կոնյակները, որոնք ուղարկվում էին Մառախլապատ Ալբիոն, այնուհետև մշակվել են հատուկ այնպիսի պահանջներ, որոնց այն պետք է համապատասխանի:


Ընդհանրապես, շատ գիտակների կարծիքով, հենց VSOP կատեգորիայով են սկսվում այն խմիչքները, որոնք ունեն իրենց բնավորությունն ու տարբերակիչ հատկանիշները: Յուրաքանչյուր արտադրող ունի իր նրբությունները, բայց խմիչքներն արդեն շփոթեցնել անհնար է: Անհերքելի է, որ VSOP-ի որակը շատ է տարբերվում VS-ից։ Փաստորեն, սա է այդ կատեգորիայի կոնյակների ժողովրդականության գաղտնիքը։ Նրանք ունեն գերազանց որակի և գնի համադրություն. ոչ այնքան թանկ են որքան XO ըմպելիքները և միևնույն ժամանակ ունեն ավելի հարուստ և հետաքրքիր համ համեմատած VS-ի հետ:
Ավանդաբար համարվում է, որ VSOP կատեգորիայի խմիչքները բարձրորակ կոնյակներ են, անկախ նրանից, թե որ կոնյակի տունն է դրանք պատրաստել։

Միևնույն ժամանակ, հենց Ֆրանսիայում, գնային հարցերի պատճառով, կոնյակը վաղուց իր տեղը զիջել է վիսկիին։ Գնալով հատուկ առիթներին արդեն թանկարժեք վիսկիի շիշն է հայտնվում սեղանին։ Միաժամանակ, կոնյակի արտադրության հետ կապված օրենսդրական նորմերի պահպանման պահանջները դեռ խիստ են։ Բավական է սխալ նշել ժամկետը, և  կարելի է շատ խիստ պատիժ կրել։ Չնայած հենց այդ իսկ պատճառով են VSOP դասի կոնյակները դեռևս արտադրվում կոնյակի բիզնեսի բոլոր կանոններով, և լինում որակյալ։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular