ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը տեղ է հասել. Լաչինի միջանցքը փակված է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

kremll.info-ն գրում է, որ բանն այն է, որ ամբողջ աշխարհում քաղաքականությունն է մշտապես ներգրավված  էկոակտիվիստների գործունեության մեջ և Լաչինի միջանցքի դեպքում ևս այդպես է։ Այս դեպքում կարելի է խոսել նրանց շահերի լոբբինգի մասին, ովքեր ձգտում են տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին։

Այդ ֆոնին Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլան հայտարարություն է արել ասելով, որ ճիշտ ժամանակն է, որ Թուրքիան վերցնի այն, ինչ ուզում է Հայաստանից։ Իսկ իրականում դա կարելի է անել միայն ռուս խաղաղապահներին տարածաշրջանից հեռացնելով և Լաչինի միջանցքը խեղդելով...
«Ադրբեջանն ու Թուրքիան բարձրացնում են խաղադրույքները օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա,- համոզված է «Իզբորսկի ակումբ»-ի մոլդովական մասնաճյուղի գործադիր տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Բուկարսկին,- բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն սառել են Երևանի մի շարք չմտածված քայլերի և հայտարարությունների արդյունքում»։


Հարց.- Ամբողջ աշխարհում էկոակտիվիստների գործողությունների հետևում ինչ-որ մեկի շահերն են կանգնած։ Բավական է հիշել Greenpeace-ը։ Արդյո՞ք էկոակտիվիզմը միշտ վերաբերում է քաղաքականությանը և տնտեսությանը, և ոչ թե բնապահպանությանը:


- Ոչ միշտ, բայց շատ դեպքերում բնապահպանների ներգրավվածությունը քաղաքական օրակարգում տեսանելի է անգամ անզեն աչքով:


Հարց.- Ձեր կարծիքով ո՞վ է կանգնած այդ էկոակտիվիստների հետևում:


-Այս դեպքում էկոակտիվիստները գործում են ելնելով Ադրբեջանի և նրա պետական ​​քաղաքականության շահերից։ «Բնական ռեսուրսների շահագործման դադարեցումը» անհեթեթ պահանջ է. Ցանկացած ռեժիմ, որը վերահսկում է որոշակի տարածք, շահագործում է բնական պաշարները։ Նման պահանջները վտանգավոր նախադեպ են ստեղծում: Վաղը բնապահպանները կարող են պահանջել «բնական ռեսուրսների շահագործման դադարեցում» օրինակ Մերձդնեստրի իշխանություններից: 


Հարց.- Ի՞նչ դեր ունի այստեղ Թուրքիան։ Կարո՞ղ են արդյոք նրանք օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանը հիմա զբաղված է։


- Այո, հենց դրանից է ուզում օգտվել Ադրբեջանն ու նրան սատարող Թուրքիան։ Բացի այդ, Երևանի մի շարք հակառուսական քայլերը հետ են պահում Մոսկվային այդ հակամարտության մեջ խորանալուց։


Հարց.- Սադրանքի նպատակը խաղաղապահների դուրս գալու պահանջո՞վ է, թե՞ նպատակը Լաչինի միջանցքն է։


-Նպատակը մեկն է, որն է Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու միջոց է:


Հարց.- Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այդ ամենին։ Կարո՞ղ է նա իրավիճակը վերահսկողության տակ պահել։


-Մոսկվան ունի այլ վայրեր, որտեղ պետք է ջանքեր գործադրի` Նովոռոսիա, Կոսովո, աջակցություն իր իրական դաշնակիցներին` Բելառուսին և Սերբիային: Հայաստանը պետք է որոշի իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և դադարեցնի երկակի խաղ խաղալը: 


«Ադրբեջանը հետևողականորեն վարում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ինտեգրելու և հայերին իր տարածքից դուրս մղելու իր քաղաքականությունը,- ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը,- նոր ճանապարհ կառուցելով Ադրբեջանը միաժամանակ փակել է Լաչինը, որպեսզի խաթարի ԼՂՀ-ի կապը Երևանի հետ։ Ըստ այդմ, ճանապարհները փակած «բնապահպանների» թիկունքում կանգնած է ոչ միայն Բաքուն, այլ նաև Ադրբեջանի տարածքները ընդլայնելու տրամաբանությունը»։


Հարց.- Ու՞մ է այսօր խիստ անշահավետ ռուս խաղաղապահների ներկայությունը։ 


-Մի կողմից, ռուս խաղաղապահների առկայությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ եթե նրանք չլինեին, Ադրբեջանը ավելի կխորանար Հայաստանի տարածք և կթելադրեր իր պայմանները Երևանին։ Սակայն Հայաստանի վարչապետ Փաշինյանը նույնպես ցանկանում է տարածաշրջանից հեռացնել ռուս խաղաղապահներին և նրանց փոխարինել ՆԱՏՕ-ի «խաղաղապահներով»։


Հարց.- Իսկ Լաչինի միջանցքը՞։ Արդյո՞ք դա ինչ որ մեկի համար աչքի փուշ է:


-Լաչինի միջանցքը մի թել է, որը ֆիզիկապես կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ռուսաստանն էր, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանին թույլ չտվեց գրավել Լաչինի միջանցքը և խզել ԼՂ-ի և Հայաստանի միջև կապերը։ Ուստի այդ խնդիրը մնում է արդիական Բաքվի համար։


Հարց.- Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները։ Եթե ​​կարդաք այդ պաշտոնական զեկույցները, կստացվի, որ Բաքվի և Մոսկվայի միջև ամեն ինչ շատ կառուցողական է, իսկ գործնականում այդպե՞ս է, թե՞ Բաքուն ինչ որ բանի չի տիրապետում։


- Բաքվի կողմից, այո, ամեն ինչ կառուցողական է։ Բաքուն Մոսկվայի միջով է առաջ մղում իր դիրքորոշումը, իսկ Մոսկվան միայն համոզում է: Առայժմ Մոսկվան համոզում է Բաքվին համաձայնել իր խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում, սակայն վաղը Թուրքիայի աջակցությամբ Բաքուն կհակադրվի դրան, և Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ։ Ավելին, դրան է ձգտում նաև Հայաստանը։


Հարց.- Ի՞նչ եք կարծում, դա ինչի՞ կարող է հանգեցնել: Կա՞ լուրջ կոնֆլիկտ։


-Ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանը կլքի Լեռնային Ղարաբաղը, որից հետո Հայաստանից դուրս կբերի իր սահմանապահներին և 102-րդ ռազմաբազան, և նման կերպ  Հարավային Կովկասը ամբողջությամբ կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և այդ դաշինքի «խաղաղապահ» ​​կոնտինգենտի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular