ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը գրոհում է Կենտրոնական բանկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում հավանություն է տվել Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը։ Թեկնածուն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և առաջիկայում խորհրդարանը բնականաբար կհաստատի այս թեկնածությունը։

Բանն այն է, որ Կենտրոնական բանկը առնվազն 2018 թվականի իշխանափոխությունից հետո աստիճանաբար վերածվել է փաշինյանական ամրոցի, ընդ որում այս ամենը իրականացվել է առանց մեծ աղմուկի, և հանրությունը լուրջ ուշադրություն չի դարձրել նման նշանակումներին։

Մինչդեռ, ի տարբերություն քաղաքական և իրավական պաշտոնների առաջադրումների, Կենտրոնական բանկում «Քաղպայմանագրի» առաջադրումները շատ ավելի նշանակային են և ավելի մեծ չափով են ազդում հանրության բնականոն կենսագործունեության վրա։

ՀՀ ԿԲ-ն տարիներ շարունակ ավելի անկախ է եղել, հատկապես նախկինների օրոք, կարողացել է լուրջ պրոֆեսիոնալների հավաքել և իրականացնել դրամավարկային քաղաքականությունը՝ երբեմն հարկ եղած դեպքում չենթարկվելով կենտրոնական իշխանության հրահանգներին։ Ժողովրդավարության մասին ճառող Փաշինյանը, ընդհակառակը, փորձում է գլխավոր դրամատունը վերածել իր կցորդի, որպեսզի կարողանա վերահսկել նաև ֆինանսական բոլոր շարժերը՝ այդ թվում Հայաստանում գործող բանկերում։

Ուստի  2018 թվականից հետո Կենտրոնական բանկի կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է, միակ մարդը, որ առայժմ մնացել է նախկիններից ֆինանսների նախկին նախարար Ներսես Երիցյանն է, որի ոչ բվվոցն է դուրս գալիս, ոչ՝ գվվոցը։ Փոխարենը ԿԲ խորհրդի անդամ են դարձել Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, մի նախարարի մտերիմ, տարատեսակ այլ անձինք, որոնք ոչ մի քաղաքական կողմնորոշում չունեն, ոչ էլ պրոֆեսիոնալ հատկություններ, փոխարենը սերտ հարաբերությունների մեջ են փաշինյանական իշխանության հետ։

Եվ այժմ էլ Մարտին Գալստյանի տեղակալի պաշտոնում Նուրբեկյանի թեկնածությունը վկայում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ամբողջությամբ զավթել է Կենտրոնական բանկը։

Ի դեպ, Մարտին Գալստյանի մասին, թեև նա համարվում էր Նիկոլ Փաշինյանի մարդը և Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է, լուրջ խնդիրներ ունի սեփական տեղակալների հետ, ուստի փաշինյանական իշխանությունը փորձում է սահմանափակել նրա լիազորությունների շրջանակը և խուսանավելու հնարավորությունները, ինչպես նաև զրկել միջազգային ֆինանսական կառույցների հետ անկախ հարաբերվելու հնարավորություններից, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը առանձնապես վստահություն չունի նույնիսկ սեփական կադրերի նկատմամբ։

Էլինա Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular