ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարիկ Մարտիրոսյանն անկեղծորեն պատմել է, թե որտեղ է և ինչով է զբաղվում Comedy Club-ից հեռանալուց հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Autoparus.by-ն գրում է, որ Ռուսաստանի ամենահայտնի հումորիստներից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը սկզբից խացում էր ՈւՀԱ-ում, իսկ հետո դարձել էր Comedy Club-ի ղեկավարը։ Սակայն 2017 թվականին նա որոշեց հեռանալ այդ հայտնի շոու ծրագրից։
Կատակերգուն այն ժամանակ խոստովանել էր, որ ինքն ուղղակի այրվել է ամեն շաբաթ նոր հաղորդում ստեղծելով, այդ պատճառով էլ զբաղվելու է այլ շոուներով, բայց որպես պրոդյուսեր։ Իսկ հիմա նա որոշել է ժամանակի մեծ մասը տրամադրել հայրենի Հայաստանում իրականացվող նախագծերին։ Եվ ոչ թե հումորային, այլ մանկական։


«Նախորդ տարվանից ես իմ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ Երևանում, աշխատում եմ նախագծերի վրա, այդ թվում հեռուստատեսային, ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր ներկայացումներին գալով հայ երեխաները ուրախանում և հիանում, մեկնաբանում մեր տեսահոլովակները, գրառումներ կատարում սոցիալական ցանցերում»,- ասել է Գարիկը:

Մարտիրոսյանը նաև դեռ նախագծեր ունի ТНТ-ով։ Արդեն սկսվել են «Կոնֆետիկ» նոր հաղորդման նկարահանումները, որը վարելու են Գարիկը և Մարինա Կրավեցները։ «Մարինան հրաշք է: Ես 15 տարի է չեմ հասկանում, թե ինչո՞ւ նա մենահամերգ չունի: Եթե «Կոնֆետիկ»-ում ինձ ուշադրություն չդարձնեք, ապա կարող եք կենտրոնանալ Մարինայի վրա և հասկանալ, որ նա երկրի ամենահիասքանչ հեռուստահաղորդավարներից մեկն է»,- ասել է շոումենը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular