ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է բացի «Զանգեզուրի միջանցքը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանին պետք է, որ Հայաստանն ինքը բացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, բայց դա չպետք է անել նույնիսկ Երևանի վրա հարձակման սպառնալիքի դեպքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Բանն այն չէ, որ Բաքուն չի կարող ուժով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը հաշվի առնելով իր հնարավորությունները և հայկական բանակի ներկայիս վիճակը, նա կարող է դրան հասնել նույնիսկ մի քանի ժամում, սակայն նրան պետք է, որ Հայաստանը իր ձեռքով բացի միջանցքը»,- գրել է Կիվիրյանը։

Նրա խոսքով, դա Ադրբեջանին թույլ կտա խուսափել համաշխարհային հանրության կողմից Բաքվին ագրեսոր հայտարարելուց։ Մյուս կողմից, Բաքուն վախենում է Իրանի անկանխատեսելի արձագանքից։ «Թեհրանի համար դա պետական ​​անվտանգության խնդիր է, և Իրանը կարող է և ի վիճակի է ուղղակի ներխուժմամբ պատասխանել ոչ միայն Սյունիքում, այլ նաև Նախիջևանում, Ջաբրայիլ-Զանգելանում և Մուղանում»,- նշել է վերլուծաբանը։ Կիվիրյանը կարծում է, որ Թեհրանը կարող է գոտի ստեղծել Իրանի և բուն Ադրբեջանի էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված իր շրջանների միջև, որը կա՛մ հավատարիմ կլինի Իրանին, կա՛մ «մեռած»:

Չցանկանալով ռիսկի դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ հայկական կողմն իր ձեռքով կբացի այդ միջանցքը, կարծում է վերլուծաբանը։ Թեև միջազգային հանրությունը, նրա կարծիքով, ինքն էլ է կողմ այդ միջանցքին։ Միաժամանակ, եթե հայերն իրենք բացեն «Զանգեզուրի միջանցքը», ապա Իրանի ցանկացած կտրուկ գործողություն չի դիտարկվի որպես ագրեսիվ Ադրբեջանին զսպելու ակտ, և Թեհրանն ինքը կհայտարարվի ագրեսոր, համոզված է Կիվիրյանը։ «Ինչ էլ որ լինի հայկական կողմը ոչ մի դեպքում, նույնիսկ եթե թշնամու զորքերը սկսեն սպառնալ Երևանին, իրավունք չունի ինքնակամ բացել այդ միջանցքը, քանի որ դրանով իսկ կզրկի Հայաստանի ապագա սերունդներից այս տարածքում պետականություն ունենալու ինչպես իրավունքից այնպես էլ հնարավորությունից»,- ընդգծել է հայ վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular