ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում չեն ընկրկում դժվարությունների առջև. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Սրան զուգահեռ Փաշինյանն ու իր թիմը ոչ մեկ անգամ ակնարկել կամ ուղղակի պարզ ասել են, որ արցախահայության անվտանգության երաշխավորն ու անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Մի խոսքով, Արցախից ձեռք են քաշել ու ամեն ինչ թողել արցախցիների ու ռուսների վրա:

Ուստի, բնական է, որ այս օրերին, երբ թշնամին հերթական հանցագործությունն է իրականացնում, հարցի լուծման բեռն իրենց վրա են կրում հենց խաղաղապահ զորախումբը, Արցախի ժողովուրդը, ԱՀ կառավարությունն ու խորհրդարանական խմբակցությունները: Մինչ Նիկոլ Փաշինյանը քանի օր է՝ «լռության ուխտ» է հայտարարել, մինչ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես առիթ ունեցել են նշելու, խուսափում է ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել, ամենօրյա ռեժիմով քայլեր են ձեռնարկում խորհրդարանի խմբակցություններն ու գործադիրը: Բացի հայտարարություններից, միջազգային հանրությանը դիմելուց, Արցախի պետնախարարի մոտ անընդհատ խորհրդակցություններ են՝ տարբեր ոլորտներում առաջացող խնդիրներին և, ընդհանրապես, ստեղծված վիճակին լուծում տալու նպատակով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, որքան էլ վիճակը ծանր է, սակայն Արցախում կան անհանգստություններ, սակայն խուճապ չկա, թեպետ թշնամին տեղեկատվական հարթակներով փորձում է ապատեղեկություն տարածել: Ի դեպ, պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս նախօրեին նշել էր, որ չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով: «Թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ»,-ասել էր նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular