ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում․ «Հայրենիք» կուսակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սանձարձակ և պրովոկացիոն գործողությունները, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը։

«Հայրենիքի» կուսակցության հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Տարաբնույթ արհեստածին պատրվակներով արդեն շուրջ մեկ օր փակ պահելով Արցախն աշխարհի հետ կապող «կյանքի» միակ ճանապարհը` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ միտումնավոր ստեղծում է հումանիտար աղետ` դրսևորելով ահաբեկչական պետությանը բնորոշ վարքագիծ։ Ի ցույց դնելով իր ֆաշիստական և ռասիստական ողջ էությունը` Ադրբեջանի ներկայիս վարչախումբը անթաքույց պատրաստվում է իրենց բնօրրանում ապրող մեր հայրենակիցների նոր ցեղասպանության կամ լավագույն դեպքում՝ Արցախի հայաթափման։

Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության ու լռելյայն համաձայնության պայմաններում։ Ինքնամոռաց առաջ տանելով «խաղաղության» դարաշրջան բացելու սին, իսկ իրականում մահաբեր կարգախոսները` Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին տանում են գոյաբանական ինքնաոչնչացման ճանապարհով։

Լրացուցիչ մտահոգության տեղիք են տալիս նաև ռուս խաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական սադրիչների օրըստօրե լկտիացող և ցինիզմի հասնող գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Արցախի ու Հայաստանի սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն անվտանգության, պաշտպանության ու բանակի արագ վերակազմավորման արժեքների շուրջ պետք է կառուցել պետության առաջնահերթություններն ու համայն հայության ողջ կենսական ուժերն ուղղորդել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության սուրբ գործին։

Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին, մեր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում արցախահայությանը` իրենց հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու անքակտելի իրավունքի համար անդադրում պայքարում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular