Առաջ նախկիննե՞րն էին մեղավոր, հիմա խաղաղապահնե՞րը. Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրկու տարի առաջ նախկիններին էին մեղավոր, հիմա էլ՝ խաղաղապահնե՞րը, պայքարել է պետք։ Այս մասին այսօր Արցախի շրջափակման դեմ նախատեսված հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն կոչերին, որ խաղաղապահները պետք է ապահովեն ՀՀ-Արցախ ցամաքային կապը։
«Պետք չի սեփական խնդիրները բարդել ուրիշի վրա, այսինքն՝ 3-4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա էլ խաղաղապահներն ու ռուսները՞» - ընդգծեց Սարգսյանը։
ՀՀ նախկին նախագահը նշեց, որ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ հպատակեցնելու Արցախի բնակչությանը, սակայն համոզմունք հայտնեց, որ դա նրանց չի հաջողվելու:
«Ամեն ինչ կախված է Արցախի իշխանություններից, թե ինչպես կկարողանան կազմակերպել Արցախի բնակիչների պայքարը, մենք նման կամք ունեցել ենք 30 տարի առաջ, այդ կամքը որևէ տեղ չի կորսվել: Այս իշխանությունից որևէ հույս չկա»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։