ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռացող պաշտոնյաները դիֆերամբներ են ձոնում Փաշինյանին․ ի՞նչ ակնկալիքներ ունեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակել է Ժաննա Անդրեասյանին, ինչպես և ակնկալվում էր։ Հիշեցնենք նախկին նախարար Վահրամ Դումանյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին լքել էին իրենց պաշտոնները։

Եվ եթե ԿԳՄՍ նախարարի դեպքում որևէ տարակարծություն չկար, որ հենց Անդրեասյանն է նշանակվելու, փոխվարչապետի պաշտոնում առայժմ նշանակում չի արվել, նույնիսկ չեն ակնարկել, թե ում են ցանկանում նշանակել։ Ինչպես ավելի վաղ ենք հայտնել, իշխանությունը մտադիր է ոչ թե իր կազմից, այլ ավելի շատ տեխնոկրատի նշանակել փոխվարչապետի պաշտոնում, տնտեսական ծանրագույն իրավիճակում որոշակի լուծումներ փնտրելու ուղղությամբ։

Տարօրինակն այն է, որ պաշտոնազրկված երկու անձինք էլ դուրս գալուց հետո ֆեյսբուքում սիրատոչոր գրառումներ են արել ի Նիկոլ Փաշինյան, հայտնել իրենց հավատարմությունը, նշել, որ պատրաստ են շարունակել իրենց ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը։ Սովորաբար Հայաստանում Փաշինյանի օրոք պաշտոնազրկված անձինք կամ շատ արագ վերածվում են ընդդիմադիրների, կամ էլ երկար ժամանակ լռում են նոր պաշտոն ստանալու ակնկալիքով։ Երկրորդ դեպքը տեղի ունեցավ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանի հետ։

Պաշտոնանկությունից հետո նա ամիսներ շարունակ գործազուրկ էր, սակայն տառ անգամ չի գրել և չի քննադատել Նիկոլ Փաշինյանին, նրան ի վերջո խրախուսեցին և նշանակեցին վարչապետի օգնական։

Ըստ երևույթին, Դումանյանի և Մաթևոսյանի բուռն ակտիվությունը և դիֆերամբներն առ «սիրելի առաջնորդ» վկայում է, որ նրանց ինչ որ բան է խոստացվել, կամ էլ առնվազն որոշակի կոմպրոմանտներ ունի իշխանությունը, որպեսզի թույլ չտա այդ երկու պաշտոնյաները լեզուները շաղ տան այսուայն կողմ։

Իսկ առաջիկայում կադրային փոփոխությունները շարունակական են լինելու։ Մեր տեղեկություններով, դեռ երեկ պետք է ևս երկու նախարարի պաշտոնանկ անեին, սակայն Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և իշխանությունների լռությունը պատճառ են դարձել, որ առայժմ մի քանի օր ձեռնպահ մնան պաշտոնանկություններից։ Լաչինում իրավիճակը հանդարտեցնելուց անմիջապես հետո կհայտարարվի նոր վերադասավորումների մասին։

Սերինա Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular