ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական սադրանքն ու Փաշինյանի լռությունը․ դավադրություն Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է իր այլանդակ սադրանքը Լաչինի միջանցքում։ Ալիևյան վարչակազմը Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի հատվածում մի քանի հարյուր անձանց քաղաքացիական հագուստով զինվորականների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներ է ուղարկել իր «բնապահպան» ցուցարարների փողոցում մնալը ապահովելու համար։

Ռուսական խաղաղապահ զորախումբն առայժմ որևէ կերպ չի միջամտում, ընդամենը մեկ-երկու ամրություններ են կառուցել իրենց ճանապարհի վրա և առայժմ մնացել են այդ հատվածում։ Երեկ երեկոյան էլ Ադրբեջանը ընդհանրապես ձմռան շեմին կտրել է Արցախի գազամատակարումը՝ հումանիտար աղետ առաջացնելով Արցախում։

Այս ֆոնին ամենատարօրինակ նորությունը, որ հնարավոր էր պատկերացնել ստացվեց Բրյուսելից։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, թե Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ։ Ըստ Բորելի՝ նման որոշում է կայացվել եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում տեղի ունեցած նիստին։ Թեև առաքելության աշխատանքը եվրամիության պաշտոնյան արդյունավետ է համարում, սակայն շեշտում է, որ և՛ Հայաստանի, և՛ Արբեջանի հետ պայմանավորվածությունների համաձայն առաքելությունն իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։

«Այդուհանդերձ Հայաստանիև Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի»,- հայտարարել է Բորելը ակնհայտ նեղսրտվածությամբ, ինչը նշանակում է, որ Եվրամիությունը մտադիր է եղել շարունակել իր քաղաքացիական առաքելությունը, կամ էլ ցանկություն ունի շարունակելու այն, սակայն ստիպված է տեղավորվել նախապես համաձայնեցված ժամկետի շրջանակներում, քանի որ նման պահանջներ ստացվել է և՛ Ադրբեջանից, և՛ Հայաստանից։

Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն փաշինյանական վարչախմբի կողմից։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը անվտանգության խորհրդի նիստ հրավիրելուց բացի որևէ կերպ չի անդրադարձել ադրբեջանական սադրանքին, փոխարենը պարտադրում է եվրոպացիներին հեռացնել իրենց առաքելությունը, թեև այդ առաքելությունը առանձնապես լուրջ ձեռքբերումներ չէր ունեցել, սակայն որոշակի զսպող գործառույթ է կատարում և այժմ առաքելության մանդատը չերկարացնելու Հայաստանի իշխանությունների նման քայլը վկայում է, որ Փաշինյանը ինչ-որ դավադիր պայմանավորվածությունների մեջ է Իլհամ Ալիևի հետ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular