ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմնական թիրախը Իրանն է. իրանական լրատվամիջոցների տեսակետը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Infoteka24.ru–ն գրում է, որ իրանական վերլուծական լրատվամիջոցները միաբերան համոզված են, որ ադրբեջանա-թուրքական «Եղբայրության բռունցք» զորավարժություններն ուղղված են ոչ թե Հայաստանի, որի հետ Ադրբեջանը երկարամյա հակամարտություն ունի, այլ Իրանի դեմ։


Իրանցի վերլուծաբանների հիմնական մտքերը խմբավորելով կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական թեզերը.


-Ադրբեջանի և Թուրքիայի ընդհանուր կարգախոսները՝ «մեկ ազգ, երկու պետություն» և «միասին կպատասխանենք թշնամիներին» ցույց են տալիս, որ Հայաստանն այլևս հրատապ խնդիր չէ, քանի որ ի վիճակի չէ շարունակել պատերազմը։ Այժմ հիմնական թիրախը Իրանն է։


- Իրանը կարծում է, որ Թուրքիային անհրաժեշտ են ադրբեջանական նավթն ու գազը, մինչդեռ Բաքվին անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը երկիրը և հասարակությունը ղեկավարելու համար, քանի որ առկա ռեժիմը միայնակ չի կարող հաղթահարել այդ խնդիրը: Բացի այդ, երկու երկրներն ունեն ընդհանուր պանթյուրքիստական ​​նկրտումներ։


-Բաքուն, դառնալով Թել Ավիվի ձեռքին խաղաքարտ, կործանարար ազդեցություն է թողնում իրանա-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի ներհասարակական կյանքի վրա։ Մինչդեռ Երևանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ընդլայնվում են, Բաքուն բախվել է ԱՄՆ-ի սառը մոտեցմանը և Իսրայելի օգնությամբ փորձում է գրավել ԱՄՆ-ին, որպեսի առաջ մղի Իսրայելի շահերը Հարավային Կովկասում։


-Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, ապա իրանական լրատվամիջոցները նշում են, որ վերջին ամիսներին այդ հարցը եղել է Հարավային Կովկասի անվտանգության հիմնական գործոնը, և թվում է, թե Անկարան և Բաքուն ունեն մի քանի սցենարներ այդ նախագծի իրականացման համար, որոնցից մեկն էլ ռազմականն է։ Այդ դեպքում Իրանը զորք կուղարկի Սյունիք։ Միաժամանակ նշվում է, որ Իրանը մտադիր չէ ռմբակոծել Բաքուն, այլ միայն կկանխի ադրբեջանական ուժերի ներկայությունը հայկական տարածքում։


-ՆԱՏՕ-ի` ի դեմս Թուրքիայի, մասնակցությունը այդ զորավարժություններին, ըստ իրանցի վերլուծաբանների, միայն ապացուցում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նպատակների վերաբերյալ Թեհրանի գնահատականների ճիշտ լինելը։


-Կա նաև վարկած, որ Ալիևը, երկրում պահպանելով  ռազմականացված իրավիճակը, շեղում է հասարակության ուշադրությունը կոռուպցիայից և սոցիալական այլ խնդիրներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular