ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծիծաղը և բնավորությունը.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն ծիծաղում: Շատ հոգեբանների կարծիքով ոչ մի բան արդարացիորեն չի բնութագրում մարդու բնավորությունն այնպես, ինչպես նրա ծիծաղը: Եվ այսպես.

1. Մարդը զսպում է ծիծաղը: Այսպիսի մարդուն դժվար է հավասարակշռությունից հանել, իսկ եթե դա հաջողվի, ապա զգուշացեք հետևանքներից: Եթե նա սիրահարվում է, ապա ուժգին, խենթի պես, տրվելով զգացմունքներին ամբողջությամբ: Այսպիսի մարդը հուսալիության մարմնացում է, բայց իր կողքին ընկերոջ ուսն զգալը նրան էլ է անհրաժեշտ:

2. Մարդը հաճույքով ետ է ընկնում, փակում է աչքերը և ծիծաղում այնպես, որ երևում է քիմքը: Այսպիսի մարդը կարողանում է վայելել և բավականություն ստանալ կյանքից, բայց սեռական հարաբերություններում շատ զուսպ է: Ընկերը նրան հարկավոր է միայն այն ժամանակ, երբ պետք է որևէ մեկի հետ կիսել հոգսերը: Նրան ամենից շատ հետաքրքրում են ընկերոջ մտավոր ընդունակությունները, սրամտության աստիճանը:Այսպիսի մարդիկ կարող են ծիծաղելի բան գտնել նույնիսկ նրանում, ինչն ուրիշների համար ծիծաղելի չէ:

3. Մարդը ծիծաղում է բաց բերանով, ամբողջ սրտով, մինչև արցունք հոսելը: Այսպիսի մարդը շատ բաց է, կյանքը նրան բավականություն է պատճառում: Սնունդը, խմիչքը, սերը, բոլորը նրա համար քաղցր են: Նրանք իդեալական ուղեկիցներ են հանգստի ժամանակ, բայց ամենօրյա կյանքում այսպիսի մարդկանց հետ բավականին բարդ է շփվել: Նրանք ծնված են զվարճանքների համար: Ցանկացած դժվարություն նրանց հասցնում է դեպրեսիայի: Նրանք դառնում են կոպիտ, ոչ սիրալիր, երբ հանդիպում են կյանքի դժվարություններին: Այսպիսի մարդիկ իրենց հասցեին ուղղված կատակներ չեն ընդունում, քննադատություն չեն հանդուրժում: Նրանց շուրթերին միշտ հերթապահ ժպիտ կա, բայց նրանց ներքին բովանդակությունը դժվար է հասկանալ: Նրանք սարկաստիկ են, սիրում են ծաղրել ուրիշներին, բայց նրանց վրա ծիծաղելը վտանգավոր է: Շատ դյուրագրգիռ են, բռնկվող: Ուրիշների մասին ծիծաղելի պատմությունները նրանց զվարճացնում են և նրանք բաց չեն թողնում իրենց զգացմունքները ցուցադրելու հնարավորությունը:

4.Մարդը խորհրդավոր ժպտում է:Այսպիսի մարդիկ բավականին տպավորիչ, պատկառազդու տեսք ունեն, բայց ուշադիր եղեք: Այսպիսի մարդու մտքում թաքնված բան կա, և նա ռնգեղջյուրի կաշի ունի: Եթե ժպտալու ժամանակ նա բարձրացնում է բերանի աջ անկյունը, դա նշանակում է, որ նա խորամանկ է, բախտախնդիր, երբեմն էլ` անուղղելի ստախոս: Նա երբեք չի ծիծաղում պարզ բաների վրա, նրա ծիծաղը խիստ է, երբեք թույլ չի տալիս իր հասցեին կատակներ անել: Այսպիսի մարդը շատ զգացմունքային է, վախենում է ծաղրից և քննադատությունից: Շատ հաշվենկատ է, ծիծաղում է միայն այն ժամանակ, երբ գտնում է, որ դա հարկավոր է: Հրաշալի կերպով հարմարվում է կյանքի տարբեր պայմաններին, կարող է լինել շողոքորթ, հիշաչար և վրեժխնդիր: Այսպիսի մարդիկ սիրում են ծիծաղել այն մարդկանց վրա, ովքեր իրենց պետքական չեն: Դժվարությամբ են կառուցում իրենց անձնական կյանքը, կոլեկտիվի հետ հարաբերությունները: Նրանք չափի զգացում չունեն. եթե սրամտում են, ապա չեն մտածում այն մասին, թե դրանով կարող են ցավագին վիրավորել ինչ-որ մեկի ինքնասիրությունը: Ընտանիքում նրանք չհարմարվող են, չեն հանդուրժում հակաճառություն ընտանիքի ցակացած անդամի կողմից, ձգտում են ղեկավարել բոլորին: Շատ բռնկուն են, կարող են <<պայթել>> ամեն դատարկ բանից: Այս տիպի մարդկանցից շատերը չեն կարողանում դասավորել իրենց անձնական կյանքը, երկար ժամանակ ընտանիք չեն կազմում: Կյանքի ընկեր ընտրում են մանրազննին, բայց հետագայում հաճախ խնդիրներ են ունենում համատեղելիության հարցում:

5. Սրտաբաց ժպիտով մարդ: Հաճելիորեն ժպտում է բերանի ձախ անկյունով: Այսպիսի մարդը հարաբերություններում անկեղծ է, բարի, կամեցող, կարեկցող, ազնիվ և կարգապահ: Նա միշտ պատրաստ է օգնել մերձավորին: Օժտված է հումորի նուրբ զգացումով, սովորաբար չի վիրավորվում ուրիշների կատակներից, հիշաչար չէ: Այսպիսի մարդիկ կենսասեր են և կարողանում են ուրախացնել նրանց, ովքեր ունեն վատ տրամադրություն:

6. Մարդ, որն ամբողջովին ցնցվում է ծիծաղից, շրմփացնում է մարդկանց ծնկներին, բռնում է նրանց ուսերից: Այսպիսի մարդը հնարավոր բոլոր ձևերով ձգտում է լինել ուշադրության կենտրոնում և շատ է բարկանում, երբ դա նրան չի հաջողվում: Այսպիսի մարդիկ շատ եսասեր են, չնայած ամեն կերպ ձգտում են ապացուցել հակառակը: Նրանց դուր է գալիս լինել բոլորի քննարկման առարկան, նույնիսկ եթե նրա մասին արտահայտվում են ոչ այնքան դրական: Գլխավորն ուշադրությունն է, անտարբերությունը նրանց չափազանց ընկճում է: Հասարակության մեջ միշտ չէ, որ կարողանում են լինել հաճելի, իսկ այդպիսի դեպքերում նրանք աննկատ հեռանում են: Սիրում են հաճախել տարբեր զվարճալի միջոցառումների, ձգտում են լինել նրանց կազմակերպիչը: Ժլատ են, փակ, բայց կարողանում են ուրիշներից դուրս քաշել իրենց անհրաժեշտ տեղեկությունները: Եթե այսպիսի մարդկանց նկատմամբ չլինեք շատ կողմնակալ, ապա կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել նրանց շրջապատում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular