Սերբիան Կոսովոյում անվտանգության ուժերի տեղակայման վերաբերյալ հարցում կուղարկի․ Վուչիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը հարցում կուղարկի KFOR միջազգային առաքելությանը Կոսովոյի և Մետոհիայի տարածքում անվտանգության ուժեր տեղակայելու վերաբերյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն։ Նրա խոսքերը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր պայմանավորվեցինք մի տեքստի շուրջ, որով, համաձայն ՄԱԿ-ի 1244-րդ բանաձեւի, մենք հարցում կուղարկենք KFORA-ի հրամանատարին՝ ապահովելու Սերբիայի Հանրապետության բանակի և ոստիկանության ներկայացուցիչների տեղակայումը Կոսովոյի և Մետոհիայի տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին համապատասխան»,- ասել է Վուչիչը։
Սերբիայի ղեկավարի խոսքով՝ կառավարության որոշումը, համաձայնեցնելով նրա նախագահ Անա Բռնաբիչի հետ, կընդունվի դեկտեմբերի 12-ին կամ 13-ին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դեկտեմբերի 9-ին Կոսովոյի և Մետոհիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի ֆոնին հրատապ բանակցություններ է վարել երկրի պաշտպանության նախարարի, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի հետ։