ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Foreign Policy. Մոսկվան, Բաքուն և Երևանը կասկածի տակ են դնում ԵԱՀԿ գոյությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Info24.ru–ն գրում է, որ ամերիկյան Foreign Policy ամսագիրը, վկայակոչելով Վիեննայում իր թղթակցին, գրում է, որ արևմտյան դիվանագետները Ռուսաստանին մեղադրում են ԵԱՀԿ-ի գործունեությունը կաթվածահար անելու մեջ, քանի որ վերջինս հրաժարվում է հաստատել կազմակերպության տարեկան բյուջեն և արգելափակում է 2024 թվականին նախագահության հարցում ձեռք բերված համաձայնությունը։


Պարբերականի հետ զրուցած դիվանագետների կարծիքով, եթե իրավիճակը չփոխվի, ապա ԵԱՀԿ-ի գոյությունը հարցականի տակ կդրվի։ Միաժամանակ, բացի Ռուսաստանից, նմանատիպ գործողություններ են իրականացնում Հայաստանն ու Ադրբեջանը դրանով իսկ աջակցելով Մոսկվային։ Մասնավորապես կազմակերպության բյուջեի վերաբերյալ որոշումը արգելափակել են նաև Բաքուն ու Երևանը։


Foreign Policy-ը ենթադրում է, որ Ադրբեջանի կարող է նման կերպ կարող է բողոքել ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ-ի միակողմանի դիրքորոշման դեմ։ Իսկ ահա շարժառիթների մասին, որոնցով առաջնորդվում է Հայաստանը պարբերականը չի գրում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular